×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Vino & Vino-ի 1000-ից ավելի անունով պորտֆոլիոն եւ հատուկ առաջարկները

Աշխարհահռչակ գինիների եւ ոգելից խմիչքների վաճառքում մասնագիտացված Vino & Vino ընկերությունն իր պորտֆոլիոյում արդեն 1000-ից ավելի անուն է ներառել: Vino & Vino-ն ընտրության լայն առաջարկ է ներկայացնում յուրաքանչյուր ճաշակի եւ ֆինանսական հնարավորություն ունեցող հաճախորդի համար:

GastroVino-ի հետ զրույցում Vino & Vino-ի բիզնեսի զարգացման տնօրեն Արմեն Մկրտչյանը պատմել է ընկերության՝ Հայաստան մուտքի, բազմազան տեսականու եւ հատուկ առաջարկների մասին:

Մուտքը Հայաստան

Բելառուսում, Ուկրաինայում եւ Վրաստանում գործող ընկերությունների խմբի անդամ Vino & Vino-ի մուտքը Հայաստան եղել է 2014 թվականին: Մեր ցանցում առաջնային տեղում է գինիների եւ խմիչքների որակյալ արտադրողների եւ մատակարարների հետեւողական ընտրությունը, նրանց հետ աշխատանքում փոխադարձ վստահությունը: Այսպիսի աշխատանքի արդյունքում էլ ձեւավորում է Vino & Vino-ի ողջ պորտֆոլիոն:

Արմեն Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Vino & Vino-ն հանդիսանում է նաեւ ARARAT հայկական կոնյակի եւ Pernod Ricard ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բացման օրվանից սկսած Vino & Vino-ն աշխատում է թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ գնորդների հետ՝ օգնելով ցանկացած հաճախորդի գտնել իր նախընտրած խմիչքը: Հաճախորդն այստեղ կարող է գտնել 2500 դրամից մինչեւ 300-400 հազարի սահմանում գտնվող գինիներ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հակոբ Պարոնյան 28/1 հասցեում եւ Մեգամոլում գտնվող մեր խանութներից բացի՝ Vino & Vino-ի տեսականուց շատ խմիչքներ ներկայացված են նաեւ Երեւանի լավագույն ռեստորաններում, սրճարաններում, բարերում եւ հյուրանոցներում, ինչպես նաեւ առեւտրի կետերում ու սուպերմարկետներում։

Մեր գործընկերների ցանցը զրոյից ձեւավորել ենք, եւ երեւի թե այս պահին Երեւանում չկա ռեստորան կամ սրճարան, որի հետ մենք չաշխատենք՝ առնվազն մի քանի տեսակ գինի ներկայացնելով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տարբեր ընկերությունների հետ համագործակցության առումով միշտ բաց ենք եւ շատ ճկուն: Ունենք գործընկերներ, որոնց հետ աշխատում են B2B (business to business) ձեւաչափով: Օրինակ, մեզ կարող են դիմել որեւէ առիթի համար, ներկայացնել իրենց բյուջեն եւ ըստ դրա կարող ենք իրենց համար կազմել մի քանի տարբերակով առաջարկ:

Միշտ թարմացվող տեսականին

Vino & Vino-ի տեսականին շատ բազմազան է՝ կոնյակ, գինի, փրփրուն գինի, ռոմ, շամպայն, վիսկի, օղի, տեկիլա, խերես, ապերետիվ, լիկյոռ: Տեսականին անընդհատ թարմացվում է՝ տարվա մեջ մոտավորապես 200 նոր անուն ավելացնելով: Ցանկացած նոր արտադրանք ավելացնելիս՝ պարտադիր համակարգված աշխատանք է տարվում խմբի մյուս մասնաճյուղերի հետ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր սրահում գինիներ ունենք աշխարհի ամենատարբեր անկյուններից՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Չիլիից, Նոր Զելանդիայից, Պորտուգալիայից, Իսրայելից: Այնպիսի գինիներ ունենք, որոնք 13-րդ դարի իտալական եւ ֆրանսիական ընտանեկան գինու արտադրության են պատկանում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տեսականու մեջ հաճախորդների սիրված ապրանքանիշներից կարող եմ առանձնացնել իտալական Fantini, San Marzano, Gaja, նորզելանդական Villa Maria, ճապոնական Nikka վիսկիները:

Հայկական գինիները

Vino & Vino-ում հայկական գինիների տեսականին այդքան էլ մեծ չէ, քանի որ ավելի շատ ներմուծման վրա ենք կենտրոնացած, բայց կա 3 ընկերություն՝ Yacoubian-Hobbs-ը, Z'art Wines-ը եւ Papazian vineyards-ի Moukh-ը, որոնց պաշտոնական ներկայացուցիչն ենք դարձել:

Yacoubian-Hobbs-ը աշխարհահռչակ գինեգործ Պոլ Հոբսի եւ Յակուբյան ընտանիքի համատեղ նախագիծն է: Նրանց համագործակցությունը սկսվել է 2008 թվականից: Yacoubian-Hobbs-ի 2017 թվականի Արենի գինին այս տարի աշխարհահռչակ Wine Enthusiast պարբերականը ներառել է 2021թ.-ի լավագույն 100 գինիների շարքում՝ արժանացնելով 100-ից 92 միավորի: Նման հեղինակավոր պարբերականի կողմից այս գնահատականին արժանանալը շատ լավ ցուցանիշ է ոչ միայն ընկերության, այլեւ՝ Հայաստանի համար:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայկական բուտիկային գինեգործությունը ներկայացնող Z'art գինիները եւս մեր պորտֆոլիոյի ամենասիրվածներից են: Ընկերության արտադրանքը պատրաստվում է հայկական էնդեմիկ խաղողի եզակի սորտերից:

Թե՛ Z'art-ի, թե՛ Yacoubian-Hobbs-ի հետ արդեն աշխատում ենք 3 տարուց ավելի: Իսկ Papazian vineyards բրենդն իր Moukh գինին վերջերս է համալրել Vino&Vino-ի տեսականին: Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում ընկերությունը իր գինիներին Moukh անունն է տվել՝ ի նշան խաղողի այգիները պահպանող շների:

Պետք է նշեմ, որ գինեգործական բոլոր ընկերություններն ազատ են դիմելու մեզ՝ համագործակցության համար:

Առցանց խանութը

Vino & Vino-ի ողջ տեսականին 100 տոկոս ճշգրտությամբ ներկայացված է առցանց խանութում: Այն Հայաստանում գործող խմիչքների լայն տեսականիով եզակի առցանց խանութներից է, որտեղ մաքսիմալ ինֆորմացիա կա ցանկացած խմիչքի մասին:

Խմիչքի արտադրության մասին ամբողջական տեղեկատվությունից զատ՝ խանութի կայքում կարելի է գտնել հեղինակավոր պարբերականների կամ քննադատների կողմից տվյալ խմիչքի մասին կարծիքներ, այդ թվում՝ այնպիսի հայտնի քննադատների, ինչպիսիք են Ռոբերտ Փարքերը եւ Ջեյմ Սաքլինգը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Առցանց խանութից բացի՝ Vino & Vino-ն Ֆեյսբուքի եւ Ինստագրամի էջերում եւս ներկայացնում ենք բոլոր առաջարկները, արշավները եւ ակցիաները, ինչպես նաեւ պարբերաբար նրանց համար կազմակերպում խաղարկություններ եւ այլ անակնկալներ:

WSET London գինու դպրոցի հետ համագործակցությունը

Բացման օրվանից Vino & Vino-ն իր աշխատակիցների մասնագիտական հմտությունները բարձրացնելու նպատակով նրանց համար վերապատրաստումներ եւ դասընթացներ է կազմակերպում: Լավագույն օրինակներից է WSET (Wine & Spirit Education Trust) London գինու դպրոցի հետ համագործակցությունը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


WSET-ը գինիների, թունդ ալկոհոլային խմիչքների եւ սակեի բնագավառում որակավորում շնորհող խոշորագույն համաշխարհային կազմակերպություններից է, որը վերջին 50 տարիների ընթացքում մշակում եւ մատուցում է կրթական ծառայություններ՝ աշխարհի ավելի քան 70 երկրում:

Համագործակցության արդյունքում մեր աշխատակիցների եւ HoReCa-ի մեր գործընկերների համար Երեւանում արդեն մեկ դասընթաց է կազմակերպվել, ցավոք, համավարակի պատճառով երկրորդ դասընթացը հետաձգվեց:

Ամանորյա հատուկ առաջարկները

Յուրաքանչյուր տոնին ընդառաջ Vino & Vino-ն հաճախորդների  եւ գործընկերների համար հատուկ առաջարկներ է պատրաստում՝ զեղչերի եւ նվերների տեսքով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ամանորին ընդառաջ մեզ մոտ ավանդույթ են դարձել 3pack հատուկ առաջարկները՝ 3-ը 2-ի գնով եւ գեղեցիկ փաթեթավորմամբ գինիներ՝ տարբեր գնային սեգմենտներում։ Հիմնականում առաջարկը ներառում է կարմիր, սպիտակ եւ փրփրուն գինիներ: Այն իդեալական նվեր է թե՛ կորպորատիվ հաճախորդների համար, որոնք իրենց աշխատակիցներին կամ գործընկերների համար են պատրաստում նվերներ, թե՛ ուղղակի Ամանորի սեղանը ամբողջական դարձնելու համար։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս փաթեթները ներկայացված են ոչ միայն մեր խանութում, այլեւ սուպերմարկետներում: Տոներին ընդառաջ հատուկ առաջարկներով, համատեղ նախագծերով եւ անակնկալներով ներկայանում ենք գործընկերներ ռեստորանների հետ:

Խմիչքից բացի

Vino & Vino-ի հաճախորդները մեզ մոտ կգտնեն նաեւ իրենց նախընտրած խմիչքի հետ համադրվող ձիթապտղի եւ չրերի տեսականի:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս պահին ներկայացված է աշխարհում ամենամեծը համարվող իտալական erignola ձիթապտուղը, որը գինու հետ համադրության հարցում շատ լավ առաջարկ է:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ներկայացված են նաեւ «Արմչիր» ընկերության հայկական ավանդական չրերը:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին