Նոյեմբերի 4-ին Phoenix բարը հյուրընկալել էր ARARAT Craft & Twist թիմի բարմեններին, ովքեր բացահայտեցին լեգենդար հայկական կոնյակի նոր եզրերը, այցելուներին ներկայացնելով նոր հեղինակային կոկտեյլներ։
Երեւանի կոնյակի գործարանի եւ Բարմենների հայկական ասոցիացիայի համագործակցության արդյունքում երեք տարի անընդմեջ իրականացվում է ARARAT Craft & Twist բարմենական մրցույթը, որը միտված է զարգացնելու բարակոկտեյլային մշակույթը եւ նպաստելու միքսոլոգիայի նորարական մոտեցումների ձեւավորմանը։
Լուսանկարը՝ ARARAT
ARARAT Craft & Twist թիմն են կազմում համանուն մրցույթի տարբեր տարիների հաղթողները՝ Դավիթ Հովհաննիսյանը, Ստեփան Աբրահամյանն ու Գոռ Ղազարյանը։
Լուսանկարը՝ ARARAT
«Ես, Դավիթն եւ Գոռը աշխատում ենք տարբեր բարերում` երբեւէ միասին նույն բարի հետեւում չենք աշխատել, բայց երեքիս համար մեծ պատիվ է լինել ARARAT-ի բարմենական թիմում։ Նոյեմբերի 4-ին ներկայացվելիք չորս կոկտեյլները ստեղծելիս հաշվի ենք առել ինչպես այն մարդկանց մոտեցումը, ովքեր սիրում են նորություններ, նոր զգացողություններ, այնպես էլ նրանց, ովքեր նախընտրում են հին ու բարի դասական տարբերակները»,- ասել է ARARAT Craft & Twist թիմի բարմեն Ստեփան Աբրահամյանը։
Լուսանկարը՝ ARARAT
«ARARAT կոնյակների հիմքով կոկտեյլները բարձր ճանաչելիություն եւ պահանջարկ են վայելում արտահանման շուկաներում՝ ներգրավելով ավելի երիտասարդ սպառողների եւ բացահայտելով լեգենդար կոնյակի բազմաշերտ էությունը մեր հին եւ հավատարիմ սպառողների համար», - ասում է Երեւանի կոնյակի գործարանի արտահանման զարգացման մենեջեր Վարդգես Հովեյանը։
Լուսանկարը՝ ARARAT
Բարմենները որպես հիմք օգտագործել են ARARAT Coffee, ARARAT Ani 7 տարեկան եւ ARARAT Apricot խմիչքները։ Պահպանելով համահոտային երանգները՝ բարմենների կողմից մշակած հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ պատրաստվել է նաեւ ոչ ալկոհոլային բաղադրությամբ կոկտեյլ՝ օգտագործելով ARARAT Apricot-ը։
ARARAT Craft & Twist Team Guest Bartending-ը նոր առիթ կհանդիսանա՝ միավորելու ոլորտի մասնագետներին եւ կոկտեյլային մշակույթի սիրահարներին։ Նախաձեռնության մեկնարկը շարունակական է լինելու եւ իրականացվելու է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: