×

Գոռ Ղազարյանը Լուսանկարը՝ ARARAT

Գոռ Ղազարյան. ARARAT-ով կոկտեյլները հետաքրքիր գլուխկոտրուկ են

ARARAT Craft & Twist Team-ի անդամները, որոնք պատրաստվում են նոյեմբերի 4-ին Bar Phoenix-ում կայանալիք կոկտեյլային միջոցառմանը, այս օրերին մի փոքր լարված են, բայց, ինչպես GastroVino-ի հետ զրույցում ասել է թիմի անդամ Գոռ Ղազարյանը, միջոցառման մեկնարկից հետո «ամեն ինչ իր տեղը կընկնի»։

ARARAT-ով գլուխկոտրուկներ

«Թե մեր, թե հյուրերի համար այդ միջոցառումը կլինի բացառիկ փորձ։ Վստահ եմ՝ այդ օրը հյուրերին կփոխանցենք ու նրանցից կստանանք դրական էմոցիաներ։ Պատրաստելու ենք տպավորիչ 4 նոր կոկտեյլ, որոնց հետհամը հյուրերը դեռ երկար են հիշելու»,- ասել է բարմենը։

Գոռ Ղազարյանի խոսքով՝ ARARAT-ի արտադրանքով պատրաստվող կոկտեյլներն իր համար հետաքրքիր գլուխկոտրուկներ են.

«Ես եղել եմ Bar Phoenix-ի ռեզիդենտ բարմեններից մեկը, եւ երբ պետք է կոնյակով կոկտեյլների մենյու ունենայինք, հասկանում էի, որ մի կողմից այն չափազանց հետաքրքիր է, մյուս կողմից՝ պետք էր ստանալ ոչ միայն համեղ, այլեւ բովանդակալից խմիչքներ»։
 
Բարմենական թիմը՝ «մեկ օրգանիզմ»

Գոռ Ղազարյանն ասում է, որ ARARAT Craft & Twist Team-ն իրեն ոգեշնչում է, թեեւ վերջերս է ձեւավորվել եւ դեռ սինխրոնիզացման փուլում է։

«Բոլոր շանսերն ունենք «մեկ օրգանիզմ» դառնալու։ Գործընկերներս փորձառու բարմեններ են եւ իրենց ազդեցիկ, ուրույն տեղն ու դերն ունեն մեր ոլորտում»,- նշում է Գոռը։

Գոռ Ղազարյանը Լուսանկարը՝ ARARAT


Նրա խոսքով՝ բարմենի մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար պահանջվում է մեծ պատրաստակամություն, կարգապահություն ու հյուրասիրության նրբություններին տիրապետելու ունակություններ։

«Մեր գործի անբաժան մասն է նաեւ հետաքրքրասիրությունը, քանի որ օր-օրի նոր պրոդուկտներ եւ տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս ու պետք է հետեւել դրանց։ Սա այնպիսի աշխատանք է, որի ընթացքում նաեւ «էմոցիոնալ այրվածքներ» են լինում, բայց անհրաժեշտ է դրանք արագ վերապրել։ Ամեն ինչի մեջ պետք է նոր ոգեշնչում գտնել ու ձգտել աշխատանքային մեծ գագաթների, որոնցից մեկն ինձ համար սեփական բար ունենալն է՝ իմ մտածած կոնցեպտով եւ ցանկալի աուրայով»,- եզրափակում է Գոռ Ղազարյանը։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին