ARARAT Craft & Twist Team-ի անդամներ Ստեփան Աբրահամյանը, Դավիթ Հովհաննիսյանը եւ Գոռ Ղազարյանը կունենան իրենց առաջին «գեսթ շիֆթ»-ը եւ միասին կհայտնվեն մեկ բարի հետեւում։ Նոյեմբերի 4-ին նրանք կհյուրընկալվեն Bar Phoenix-ում՝ պատրաստելու ARARAT-ի հիմքով նոր կոկտեյլներ։
Բարմենական թիմի անդամ Ստեփան Աբրահամյանը GatsroVino-ի հետ զրույցում ասել է, որ «եթե համեմատականներ տարվեն ֆուտբոլի հետ, ապա ARARAT Craft & Twist Team-ը «Հայաստանի հավաքականն է», որի անդամներն ուզում են, որ այն «գեսթ շիֆթերով» հանդես գա ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում»։
ARARAT-ի համերը
«Ես, Դավիթն եւ Գոռը աշխատում ենք տարբեր բարերում` երբեւէ միասին նույն բարի հետեւում չենք աշխատել, բայց երեքիս համար մեծ պատիվ է լինել ARARAT-ի բարմենական թիմում։ Նոյեմբերի 4-ին ներկայացվելիք չորս կոկտեյլները ստեղծելիս հաշվի ենք առել ինչպես այն մարդկանց մոտեցումը, ովքեր սիրում են նորություններ, նոր զգացողություններ, այնպես էլ նրանց, ովքեր նախընտրում են հին ու բարի դասական տարբերակները»,- ասել է բարմենը։
Ստեփան Աբրահամյանը պատմել է, որ նոր կոկտեյլների համար օգտագործելու են «ARARAT Coffee», «Ani» եւ «ARARAT Apricot» խմիչքները: Մասնավորապես, «ARARAT Apricot»-ով պատրաստելու են ոչ ալկոհոլային կոկտեյլ։
«Դրա բաղադրությունից հեռացնելու ենք ալկոհոլը՝ պահպանելով համահոտային մյուս որակները։ Չեմ ցանկանա պատմել բոլոր կոկտեյլների մասին, այլ խորհուրդ կտամ ներկա գտնվել երեկոյին եւ փորձել դրանք»,- ասել է նա։
Կոկտեյլ, թե՞
«Կան մարդիկ, որոնք սիրում են անընդհատ նոր բաներ փորձել, այցելել նոր տեղեր, սակայն կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր սիրում են հին ու բարի կլասիկան», - պատմում է Ստեփանը։
Ստեփան Աբրահամյանը | Լուսանկարը՝ ARARAT
«Հատուկ հետազոտության տվյալներ ձեռքիս տակ չունեմ, բայց որպես բարմեն, ով ամեն օր գործ ունի անմիջական սպառողի հետ, կարող եմ վստահաբար փաստել, որ աշխարհում աճող միքսոլոգիայի միտումը արձագանքում է նաեւ Հայաստանում։ Սրան նպաստող գործոններից են մեր մասնագիտական պրպտումները եւ նոր առաջարկները այցելուներին։ Երեւանի զազ-փառատոնի շրջանակներում հանդես ենք գալու ARARAT Jazz Night բացարձակ նոր կոկտեյլով, որը լինելու է սահմանափակ», - ավելացնում է բարմենը։
Միտումներին հավասար քայլող բրենդը
Ստեփան Աբրահամյանն ասում է, որ ժամանակակից բարմենը պետք է լինի տնտեսագետ, մարկետոլոգ, մի քիչ քիմիկոս, ֆիզիկոս, օժտված լինի կազմակերպչական հմտություններով, շատ ճանապարհորդի, հետ չմնա ալկոհոլային ոլորտի նորություններից եւ միտումներից: Նրա խոսքով՝ ARARAT-ն էլ ժամանակակից ալկոհոլային թրենդներին հավասար քայլող բրենդ է։
«Բոլոր այն բարմենները, որոնք կոկտեյլ են պատրաստում ARARAT-ի արտադրանքով, շատ լավ հասկանում են, որ իրենք օգտագործում են ամբողջ հետխորհրդային տարածաշրջանի միակ բրենդը, որն ունի նման որակ եւ ճանաչում գրեթե ամբողջ աշխարհում, ինչը շատ ոգեւորիչ է»,- ասել է նա։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: