Grand International Wine Award MUNDUS VINI մրցանակաբաշխության ընթացքում «Արմենիա Վայն» գինեգործարանին շնորհվել է Best producer of Armenia («Հայաստանի լավագույն արտադրող») պատվավոր կոչումը:
Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից մրցույթին մասնակցող գինեգործարաններից լավագույններին շնորհվում է իրենց երկրում «Best producer» կոչումը: Ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով գինիների ու արտադրության որակը, արտահանման ծավալները, տեղական շուկայում գինեգործարանի դիրքը, մրցույթում նախկինում ունեցած հաջողությունները:
«Այս կոչմանն արժանանալն ընդգծում է որակի և գինեգործության հազարամյա պատմության նկատմամբ «Արմենիա Վայն»-ի անզիջում նվիրվածությունը՝ խաղողի հոգատար տնկումից մինչև գինու արարում։
20 տարի առաջ Գերմանիայում հիմնադրված և համաշխարհային համբավ վայելող Grand International Wine Award-ում «Արմենիա Վայն» գինեգործարանի հաղթարշավը չի սահմանափակվում միայն այս կոչումով։
Grand International Wine Award MUNDUS VINI Summer Tasting 2021 մրցույթում մեր գինիների շահած մեդալներն ու «Տակառ» կարմիր չոր գինու Best of show Armenia կոչմանն արժանանալը ևս մեկ անգամ հավաստում են «Լավագույն արտադրող» կոչումը։ Այն ոչ միայն պատիվ է բերում մեր գինեգործարանին, այլև ևս մեկ անգամ հաստատում է հայկական գինու բարձր որակը: «Արմենիա Վայն»-ում մենք համադրում ենք գինեգործության հազարամյա ավանդույթները ժամանակակից տեխնոլոգիաների հետ՝ հավատացած լինելով, որ մարդիկ զգում են պատմության շունչը մեր գինիների ամեն կումի մեջ։
«Արմենիա Վայն»-ը MUNDUS VINI միջազգային մրցույթին մասնակցում է 2016 թվականից՝ մեդալների շարունակական նվաճմամբ բարձրացնելով հայկական գինեգործության վարկանիշը համաշխարհային սպառողի շրջանում։
«2006 թվականին Արմավիրի մարզում առաջին խաղողի այգին տնկելով` սկսվեց «Արմենիա Վայն» գինեգործարանի պատմությունը, որը լի է հայրենիքի, նրա մշակույթի և բնության նկատմամբ ունեցած մեծ սիրով։ 2017 թվականից «Արմենիա Վայն»-ն անցել է օրգանական այգեգործության` ստանալով սերտիֆիկացում ֆրանսիական EcoCert ընկերության կողմից: «Արմենիա Վայն»-ի համար կարևոր է գինեգործության ազգային արժեքների պահպանումը, եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու «Արմենիա Վայն» գինեգործարանի սերտ համագործակցության արդյունքում` գինեգործարանի տարածքում շուտով կբացվի Հայաստանում գինու պատմության առաջին թանգարանը, որի նպատակն է` Հայաստանում զարգացնել գինեգործության մշակույթը և խթանել զբոսաշրջությանը»,- ասել է գինեգործարանի գլխավոր խորհրդատու, ֆրանսիացի գինեգործ Ժան-Բատիստ Սուլան, որը Ֆրանսիայի Բորդո քաղաքից է։
«Արմենիա Վայն»-ի շարունակական հաջողությունները նոր կարգավիճակ են սահմանում հայկական գինեգործության համար՝ վերադարձնելով «գինեգործության օրրան» վաղեմի կոչումը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: