×

Լուսանկարը՝ Harout Tanielian

Հայ-չինական ծրագրով կուսումնասիրվեն խաղողի գենետիկական ռեսուրսները

Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ANSO) միակ դրամաշնորհը Հայաստանում 2021 թվականին ստացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ «Խաղողի կենսաբազմազանության պահպանում եւ հարմարվողական հատկանիշերի մոբիլիզացիա» ծրագրի իրականացման համար:

ԳԱԱ-ից հայտնում են, որ հայ-չինական այս ծրագիրն իրականացվում է Չինաստանի «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում: Այն կրում է կիրառական բնույթ եւ միտված է Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ ուսումնասիրմանը, մասնավորապես, հարմարվողական հատկանիշների վերլուծությանը։

Հիմնական նպատակը տեղածին սորտերում եւ վայրի խաղողի գենոմում չորադիմացկանությունը պայմանավորող գեների հայտնաբերումն է, որը չափազանց կարեւոր է կլիմայի գլոբալ փոփոխության կոնտեքստում։

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ծրագիրն իրականացնում է Չինաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ: Ծրագրի երրորդ գործընկերն է Ֆրանսիայի Institute of Grape and Wine Sciences (ISVV)-ը, որի հետ նախատեսվում է 2022 թվականից սկսել Հայաստանում խաղողի ֆիլոքսերայի լայնածավալ ուսումնասիրություններ՝ վնասատուի գենոտիպավորումից մինչեւ մասնագետների վերապատրաստում։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին