×

Հայկական Stork գինին դուրս է գալիս բրիտանական շուկա

Հայկական Stork սպիտակ չոր գինին, որը պատրաստվում է տեղական Կանգուն տեսակի խաղողից եւ որի ստեղծման պատմությունն արդեն ներկայացրել ենք, 2020թ․ բերքից ստացել է 10 000 շիշ արտադրանք, որի մի մասը՝ 3000 շիշ կարտահանվի Մեծ Բրիտանիա, իսկ մնացած մասը կիրացվի Հայաստանում, հիմնականում՝ գինետներում եւ մասնագիտացված խանութներում, իսկ Բրիտանիայում՝ նաեւ կայքի միջոցով։


GastroVino-ի հետ զրույցում Stork-ի համահեղինակներից Կարեն Ճարակյանը պատմել է, որ գինին պատրաստելիս՝ հաշվի են առել նախորդ տարվա խնդիրները եւ կարողացել են որակական եւ համային մեծ առաջընթաց ապահովել, որը մտադիր են կատարելագործել նաեւ հաջորդ տարիներին։

Ընթացիկ տարում Stork-ը ստեղծողները մտադիր են ավելացնել արտադրության քանակը, իսկ շշալցումը եւ պիտակավորումն իրականացնել արդեն սեփական գործարանում, որի ստեղծման եւ կահավորման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

Լուսանկարները՝ Կարեն Ճարակյանի անձնական արխիվից։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին