Խաղողի այգիների գրանցումը եւ կադաստրային տեղեկատվության թարմացումը նախապայման է հանդիսանում ֆերմերների կողմից գործարաններին բերք հանձնելու համար, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Գինու ազգային գործակալությանը։
2020 թվականին Վրաստանում հավաքվել եւ վերամշակվել էր ավելի քան 280 հազար տոննա խաղող:
Խաղող էին հանձնել ավելի քան 25 հազար ֆերմերներ, որոնց հասույթը կազմել էր 310 միլիոն լարի:
Վրաստանի Խաղողի ազգային կադաստրը ստեղծվել է վրացական գինու որակը բարելավելու եւ նրա մրցունակությունը համաշխարհային գինու շուկայում բարձրացնելու համար:
Տեղեկատվության թարմացումը պարտադիր է խաղողի այգու հետ կապված փոփոխությունների դեպքում`առք, վաճառք, վարձակալություն: Գրանցումը պարտադիր է բոլոր այգիների համար, որտեղ տնկված են սպիտակ եւ կարմիր խաղողի սորտեր։
2021 թվականի սկզբից Վրաստանը 55 երկրներ է արտահանել 36,4 միլիոն շիշ գինի: Արտահանված գինու արժեքը կազմել է 82,4 մլն դոլար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: