×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

5 փաստ 2021 թվականի «Երեւանի գինու օրերի» մասին

«Երեւանի գինու օրեր» միջոցառման կազմակերպիչ, EventToura ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Մերի Բադալյանը եւ Իդրամի մարքեթինգի ղեկավար Գոռ Ամիրյանը Banks.am-ին պատմել են այս տարվա «Գինու օրեր»-ի մասին: Այդ հարցազրույցից առանձնացրել ենք 5 հետաքրքիր փաստ:

1.    Այս տարի «Երեւանի գինու օրեր»-ը հունիսի 4-ին եւ 5-ին տեղի են ունենալու ոչ միայն Սարյան ու Մոսկովյան, այլեւ Թումանյան փողոցում՝ մինչեւ Փարպեցի խաչմերուկ:

2.    Այս տարի միջոցառմանը կմասնակցեն 41 գինեգործական ընկերություն եւ գինեգործ՝ նախկին 25-ի փոխարեն:

3.    «Երեւանի գինու օրեր-2021»-ի ընթացքում կներկայացվեն նոր գինիներ:

4.    Այս տարի «Երեւանի գինու օրեր»-ը նվիրված են Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:

5.    Տոմսերի անկանխիկ նախավաճառքը կատարվում է միայն Idram&IDBank հավելվածի միջոցով, միջոցառման ժամանակ նույնպես հնարավոր է լինելու տոմսերը գնել Իդրամի անհպում վճարային համակարգով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին