×

Լուսանկարը՝ GIZ

Ներկայացվել են սիրիահայ եւ կին սկսնակ գինեգործների գինիները

Մայիսի 29-ին Best Western Congress հյուրանոցում ներկայացվել են սկսնակ սիրիահայ եւ տեղացի կին գինեգործների պատրաստած կարմիր, սպիտակ և վարդագույն գինիները:

Համտես-վաճառքը կազմակերպվել էր InVino գինիների մասնագիտացված խանութի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի աջակցությամբ:

Լուսանկարը՝ GIZ


Ներկայացվող գինիները արտադրվել են Գինու ինկուբացիոն նախագծի շրջանակներում։ Նախագիծը GIZ-ի կողմից իրականացվող երկու ծրագրերի հաջող համագործակցության արդյունք է։  

Գինու ինկուբացիոն նախագծի գործընկերներն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ)։

Լուսանկարը՝ GIZ


Նախագծի նպատակն է խթանել սիրիահայերի ինտեգրումը տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկում՝ գինեգործության և գինու բիզնեսի ոլորտում, նպաստել գինու ոլորտում կանանց ներգրավվածության՝ այսպիսով` նոր շունչ և էություն հաղորդել հայկական գինու արտադրությանը եւ հարստացնել տեղական շուկան գինու նոր տեսակներով։

Լուսանկարը՝ GIZ


Նախագծի առաջին փուլում, ՀԱԱՀ-ի հետ համագործակցությամբ, Ագրոբիզնեսի ուսուցման և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվել է գինու արտադրության և վաճառքի վերաբերյալ  քառամսյա ինտենսիվ դասընթաց։

Լուսանկարը՝ GIZ


Նախագծի երկրորդ՝ ինկուբացիոն փուլում, դասընթացի 6 լավագույն մասնակիցները հնարավորություն են ստացել արտադրել իրենց սեփական գինիները և ստեղծել սեփական բրենդը՝ սերտորեն աշխատելով Ոսկեհատի գիտաուսումնական կենտրոնի առաջատար մասնագետների հետ։

Լուսանկարը՝ GIZ


Ծրագրի արդյունքում արտադրված վեց գինիները՝ Աուրա/Aura, ՎայնԳոգ/WineGogh, Լուսնակ/Lousnak, Ալթունյան գինիներ/Altunyan Wines, Գալար/Galar, Ձոն/Dzon ներկայացված են գինու մասնագիտացված սրահներում, բարերում եւ սուպերմարկետներում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին