×

5 գինի Հայաստանից. SWN-ի ընտրանին

Ռուսական առաջատար SWN գինու պորտալի խմբագիր Օլգա Բեբեկինան ներկա է գտնվել հայկական գինիների համտեսին, որը կազմակերպել էր VINI-Armenian Wine Guide-ի կողմից ProdExpo-2021 մոսկովյան ցուցահանդեսի շրջանակներում, եւ պատմել հինգ առավել վառ նմուշների մասին:

Keush Origins Brut NV

Սպիտակ փրփրուն գինին պատրաստված է ավտոխտոն ոսկեհատի տեսակից ավանդական մեթոդով եւ հնեցվել է 22 ամսվա ընթացքում: Քնքուշ բույրի մեջ կարելի է առանձնացնել թղվածքի, նուշի, կիտրոնի եւ սպիտակ ծաղիկների երանգներ: Նրբահամ է՝ վառ թթվայնությամբ: Գերազանց ապերիտիվ է կամ ուղեկցում ձկնային նախուտեստների համար:


Voskevaz Karasi Collection Voskehat 2016

1000 մետր բարձրության վրա աճեցված ոսկեհատից պատրաստված սպիտակ գինի: Խմորումը կատարվում է ավանդական կավե կարասներում, իսկ հնեցումը՝ հայկական կաղնու տակառի մեջ՝ երեք ամսվա ընթացքում: Բնավորություն ունեցող գինի է. մենթոլի, սերուցքային կրեմի, չոր դաշտային խոտաբույսերի եւ ցիտրուսների բույրով: Իդեալական գինի է սերուցքային սոուսով պատրաստված յուղալի ձկան համար:


Hin Areni 2014

Կարմիր արենի ավտոխտոն տեսակից պատրաստված գինի: Հաճելի է քաղցր կեռասի, թթի, սալորի, քաղցր համեմունքների բույրերով: Համը շատ նուրբ է, հասուն, հյութալի, մետաքսանման թանինի եւ սլացիկ թթվայնությամբ: Խորհուրդ ենք տալիս մատուցել գառան մսի հետ:


Tariri 2017

Armenia Wine Company խոշոր արտադրողի շարքերից մեկն է: Արագածոտնի մարզում աճեցված կանգունի, ալիգոտեի եւ շենեն բլանի ասամբլյաժ է: Էկզոտիկ մրգերը, տանձը, բանանը եւ հանքային երանգները միահյուսված են ճոխ բույրում: Լիամարմին է, լավ հավասարակշռված: Այս գինին լավ կհամադրվի տարբեր բանջարեղենային ուտեստներով եւ պանիրներով:


Karas Areni Kndoghni 2018

Արենիի եւ Խնդողնիի խառնուրդ է հայկական խոշոր խաղացող Karas Wines-ից: Թարմ համալիր գինի՝ բալի, հողի եւ մանուշակի երանգներով: Գերազանց թթվայնություն եւ միջին մարմին ունի: Հյութալի է եւ կոկիկ: Ամենօրյա գինի է՝ շոգեխաշած մսի եւ բանջարեղենի հետ վայելելու համար:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին