ARARAT Նաիրի կոնյակը ոսկե մեդալ է նվաճել Լոնդոնում կայացած ալկոհոլային խմիչքների IV մրցույթում (London Spirits Competition):
Այս մրցույթը գնահատում է ալկոհոլային խմիչքներն ըստ երեք չափանիշների՝ որակ, գին եւ արտաքին ձեւավորում։
Մրցույթին ներկայացված էին նմուշներ ալկոհոլային խմիչքների հարուստ ավանդույթներ ունեցող մի շարք երկրներից՝ այդ թվում Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Իռլանդիայից, Միացյալ Թագավորությունից եւ այլն: Մրցույթի միջազգային հանձնաժողովն ուսումնասիրել էր հարյուրավոր նմուշներ: Ըստ մրցույթի կանոնների, հանձնաժողովը յուրաքանչյուր նմուշը գնահատում է 0-100 միավոր սանդղակով, եւ միայն 90-ից ավել միավորի դեպքում խմիչքը կարող է հավակնել բարձրագույն մրցանակի։
«Միջազգային մրցույթներին մասնակցությամբ, ARARAT կոնյակները, կարծես, հաստատում են «Եկավ, տեսավ, հաղթեց» կարգախոսը։ Սա, իհարկե, թեբ ուրախալի է եւ թե´ պարտավորեցնող։ Բացի այդ, վերջերս արտաքին տեսքը վերափոխած ARARAT-ի համար շատ խորհրդանշական էր արժանանալ միջազգային հանձնաժողովի բարձր գնահատականի նաեւ արտաքին տեսքի համար։ Հայաստանի պոետիկ անունը կրող այս կոնյակի հաղթանակը, կարծում եմ, առավել քան երբեւէ կարեւոր էր յուրաքանչյուրիս համար»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը։
1967 թվականին ստեղծված ARARAT Նաիրի կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում։
ARARAT տեսականու «Դվինը», «Ախթամարը», ARARAT Apricot-ը եւ ARARAT Coffee-ն արժանացել են մրցույթի արծաթե մրցանակի։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: