×

Լուսանկարը՝ Nubo.ru

Dargett-ը ներկայացել է Մոսկվայում

Մոսկովյան «In pivo veritas» գարեջրի բուտիկում տեղի է ունեցել հայկական Dargett քրաֆտային գարեջրի շնորհանդեսը, գրում է Nubo.ru կայքը:

Հրապարակման մեջ ասվում է.

«Շնորհանդեսին մանրամասն ներկայացրեցին ե՛ւ Հայաստանում գարեջրագործության պատմությունը, ե՛ւ Dargett-ի կողմից ներկայացված գարեջրի յուրաքանչյուր տեսակը:

Լուսանկարը՝ Nubo.ru


Բոլոր տեսակները գերազանց որակ եւ մաքուր համ ունեին:

Pilsner՝ համի եւ, հատկապես, հետհամային երանգների մեջ կար խոտաբույսի (համարյա`օշինդրի) դառնություն, ոչ թե սուր, բայց ակնհայտ: Մնացածը մաքուր է եւ հավասարակշռված:

Լուսանկարը՝ Nubo.ru


Weizen՝  այստեղ բանանի փոխարեն նկատվում էին խնձորի երանգներ, զգացվում էր նաեւ մեխակի համը: Ոչ այնքան դասական գերմանական ցորենի գարեջուր է, բայց մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ դասական գարեջրի նման «ընթերցման»:

Vienna lager՝ ամեն ինչ դասական էր: Փաստացի կարմիր գույն, ածիկի համ, զգացվում է կարամելը եւ թավշյա համը:

Լուսանկարը՝ Nubo.ru


Apricot ale՝ հստակ ծիրան, բայց ոչ գերակշռող, համը ավելի շուտ չոր էր, քան քաղցր: Նրանց համար է, ովքեր չեն սիրում քաղցրություն գարեջրի մեջ, նույնիսկ եթե այն մրգային է:

Լուսանկարը՝ Nubo.ru


Pale ale՝ հստակ ամերիկյան ոճի մեջ էր եւ բավականին անուշաբույր: Ցիտրուսների եւ այլ արեւադարձային մրգերի հզոր համ էր, միաժամանակ համը թավշյա էր, բավականաչափ թեթեւ:

Belgian tripel՝ բավականին ճիշտ բելգիական գարեջուր էր` տիպիկ մրգային եւ ածիկային համերով, չափավոր չոր եւ պինդ:

Stout՝ վարսակի սթաութ էր, ընդհանուր առմամբ, թեթեւ, բայց մուգ ու կարամելային ածիկների պինդ համով, փոքր-ինչ շոկոլադե-սրճային:

Լուսանկարը՝ Nubo.ru


Black IPA՝  սա հենց IPA-է` վառ գայլուկի համով, որը տալիս է ցիտրուսային եւ այլ արեւադարձային մրգերի համեր: Բայց գույնը գրեթե սեւ է, մուգ ածիկը հազիվ է զգացվում հետեւի ֆոնին, չէր գերակշռում, ընդհանուր պրոֆիլը գայլուկի էր: Բավականին չոր էր: Մեզ մոտ շատ հազվադեպ հանդիպող ոճի հիանալի օրինակ:

Լուսանկարը՝ Nubo.ru


Armenian imperial stout՝ կես տարի հնեցված է հայկական կոնյակի տակառում: Պնդությունը՝ 10%, զգացվում էր տակառի փայտի համը, մի փոքր կոնյակի երանգներ: Համը պինդ է՝ մուգ եւ կարամելային, ինչպես նաեւ գինու երանգներով, առանց ավելորդ քաղցրության, չնայած ոչ ամբողջովին չոր է:

Ընդհանուր առմամբ, տպավորությունները շատ դրական են»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին