Կոնյակի ռուսաստանցի արտադրողները դիմել են Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններին ՝ խնդրելով խստացնել վերահսկողությունը Հայաստանից եւ Ղազախստանից ներմուծվող կոնյակի թորվածքի նկատմամբ:
Այս մասին գրում է Sputnik–ը՝ վկայակոչելով փորձագետների այն կարծիքը, որ Հայաստանում եւ Ղազախստանում անհամապատասխանության կա խաղողի այգիների եւ արտահանվող թորվածքի ծավալների միջեւ:
Ռուսաստանի կոնյակի արտադրողների միության գործադիր տնօրեն Դմիտրի Չերնեւն ասել է, որ Ռուսաստան ներմուծվող կոնյակի թորվածքի ծագման եւ որակի վերահսկողության հարցը կներառվի հունիսին կայանալիք արդյունաբերական արտադրանքի ապօրինի առեւտրի դեմ պայքարի պետական հանձնաժողովի նիստի օրակարգում:
Հունվարի վերջին կազմակերպությունը նամակ էր ուղարկել ՌԴ Դաշնային մաքսային ծառայությանը՝ ուշադրություն հրավիրելով «Հայաստանի եւ Ղազախստանի նման երկրներում խաղողի աճեցման հնարավորությունների եւ կոնյակի թորվածքի արտադրության անհավասարակշռության վրա»:
Դմիտրի Չերնեւը նշել է, որ 2020 թվականին Ռուսաստան է ներմուծվել 640 հազար դեկալիտր հայկական կոնյակի թորվածք: Դա շատ ավելին է, քան հանրապետությունում խաղողի տարեկան բերքի գնահատված ծավալը՝ շուրջ 100 հազար տոննա, ասել է նա: Կոնյակ արտադրողների միության կարծիքով, Հայաստանից ստացվող թորվածքը խառնվում է ալկոհոլի հետ, որը խաղողի ծագում չունի:
Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: