Վրացական գինու արտահանումը հասել է 100 միլիոն շշի:
Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիան», այս մասին ասել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին: Նախարարության հաշվարկներով՝ 2030 թվականին Վրաստանից գինու արտահանման ծավալը
կկազմի 1 միլիարդ դոլար:
Գինու արտադրողների հետ հանդիպմանը նախարարը նշել է, որ պետության կողմից կազմակերպված գովազդային արշավները բավարար չեն վրացական գինին հանրահռչակելու համար եւ անհրաժեշտ է նաեւ մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը:
Լեւան Դավիթաշվիլին նշել է նաեւ, որ բարձրորակ խաղողի մշակումը կօգնի վրաց գինեգործներին իրենց արժանի տեղը գրավել արտահանման շուկաներում:
«Մեր նպատակն է առաջնահերթությունը տալ գինու որակին, ոչ թե քանակին: Բարձր որակը թույլ կտա վրացական գինուն արժանի տեղ գրավել շուկաներում: Գինեգործությամբ զբաղվող շատ երկրներ գնացել են այս ճանապարհով», - ասել է Դավիթաշվիլին:
Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: