×

Լուսանկարը՝ https://jam-news.net/

Հայ-վրացական խումբը կզբաղվի Կախեթ խաղողի եւ Կախեթի տեղանվան հարցերով

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել, որը կուսումնասիրի Վրաստանի Կախեթի տեղանվան պահպանման եւ Հայաստանում արտադրվող Կախեթ խաղողի սորտի գինիների անխոչընդոտ վաճառքի հնարավորությունը։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի եւ Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Օթար Շամուգիայի հանդիպման ընթացքում:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ Մսխալի, Սապերավի եւ Ռքածիթելի խաղողի սորտերի փոխադրման ընթացքում խնդիրների վերացման վերաբերյալ, հաղորդում են նախարարությունից:

Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլիի հետ հանդիպմանը քննարկվել են խաղողի արժեշղթայի վերահսկողությանը, գինու կադաստրի ստեղծմանը, ֆերմերների ռեգիստրացիոն համակարգի ներդրմանը, ոռոգման արդիական համակարգերի կիրառմանն առնչվող հարցեր։

Հայկական պատվիրակությունն այցելել է նաեւ Վրաստանի Գինու ազգային գործակալություն։


Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին