Մարտի սկզբին Երեւանի կոնյակի գործարանը ներկայացրեց ARARAT Coffee խմիչքը, որը միավորում է սուրճի եւ կոնյակի վառ համերը: Բարմենների հայկական ասոցիացիան արդեն իսկ ստեղծել է նոր խմիչքի հիմքով մոտ 20 կոկտեյլներ, որոնք ներկայացվել են բարմեններին վարպետության դասի ընթացքում:
Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա
«Իմ կարծիքով՝ ARARAT Coffee-ն հիմնականում հենց կոկտեյլների համար ստեղծված խմիչք է, որովհետեւ շատ հետաքրքիր ու տարատեսակ կոկտեյլներ են ստացվում դրանով: Իհարկե, այն կարելի է խմել նաեւ մաքուր տեսքով: Որպես մատուցման լավագույն ձեւ՝ մենք առաջարկում ենք ARARAT Coffee-ն խմել սառեցրած բաժակով, կամ պարզապես սառեցրած վիճակում՝ համադրելով After Eight անանուխի համով սեւ շոկոլադով»,- GastroVino-ի հետ զրույցում պատմել է Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանը:
Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա
Նա հավելել է, որ Ասոցիացիայի եւ Երեւանի կոնյակի գործարանի նախաձեռնած բարմենների վարպետության դասի ընթացքում ներկայացվել են 8 նոր կոկտեյլներ:
Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսն իրենց բաղադրիչներով.
Kofe Kentron կամ Armenian Coffee - Ararat Coffee, շաքարի օշարակ, էսպրեսո, թարմ հարած սերուցք
Ararat Cherry Manhattan - Ararat Coffee, Byrrh, բալի բիթեր, մարասչինո կոկտեյլի բալ, նարնջի կեղեւ
Coffee Spritz No2 - Ararat Coffee, Suze, թանթրվենու օշարակ, թարմ քամած կիտրոնի հյութ, միջերկրածովյան տոնիկ, կիտրոնախոտ, վարունգի շերտ
Double Black - Ararat Coffee, Guinness գարեջուր, մշկընկույզ
Վարպետաց դասն անցկացրել են Բարմենների հայկական ասոցիացիայի անդամներ Ստեփան Աբրահամյանը եւ Ռաֆիկ Սարգսյանը:
Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա
«Համավարակի պատճառով նմանատիպ միջոցառումներ չէինք իրականացրել ավելի քան մեկ տարի: Կարծում եմ՝ դրանք շատ կարեւոր են ամբողջ ոլորտի զարգացման համար»,- ընդգծել է Տիգրան Ավետիսյանը:
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: