Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Բույսերի գենետիկայի եւ իմունաբանության խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ եւ լայնածավալ ուսումնասիրություն կիրականացնի՝ գենոմային մակարդակում:
Գերմանական Bundesministerium für Bildung und Forschung (BMBF) կողմից ֆինանսավորվող եռամյա գիտահետազոտական «SaveGrape» նախագիծն իրականացվելու է Գերմանիայի Julius Kühn-Institut (JKI) Federal Research Centre for Cultivated Plants, Institute for Grapevine Breeding-ի հետ համատեղ:
Նախագծի հիմնական նպատակն է վտանգված եւ անհետացող սորտերի եւ վայրի բուսատեսակների հայտնաբերումն ու պահպանումը Հայաստանի Խաղողի ազգային կոլեկցիոն այգում, ինչպես նաեւ ուսումնասիրված սորտերի սելեկցիոն ներուժի բացահայտումը:
Ուսումնասիրված սորտերը կանձնագրավորվեն, կհիմնադրվի նաեւ խաղողի մոդելային մինի-կոլեկցիոն այգի՝ ըստ միջազգային ստանդարտների, որը կնպաստի ինչպես գիտական, այնպես էլ կրթական ծրագրերի զարգացմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: