«Երեւանի գինու օրեր» միջոցառումն այս տարի կանցկացվի հունիսի 4-ին եւ 5-ին։
Այն կընդգրկի Երեւանի կենտրոնական մի քանի փողոցներ՝ Սարյան-Մոսկովյան փողոցների՝ Պուշկինից մինչեւ Սպենդիարյան խաչմերուկներն ընկած հատվածը եւ Թումանյան փողոցը մինչեւ Փարպեցի խաչմերուկ, ժամը 16։00-ից մինչեւ 23։00։
Գինու օրերին զբոսաշրջիկներն ու տեղացիները հնարավորություն կունենան ըմպելու հայկական էնդեմիկ սորտերից պատրաստված լավագույն գինիները՝ համադրելով դրանք իրենց նախընտրած հայկական ուտեստներով։
«Էվենտտուրա» ընկերությունից հայտնում են, որ այս տարի միջոցառման ժամանակ գինու հայ մասնագետներն իրենց վարպետաց դասերով կփոխանցեն գինին ըմպելու գաղտնիքները:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի դիմաց կանցկացվի վարպետաց դաս-մրցույթ «Գինին եւ արվեստը» խորագրով։
Վարպետաց դասերի երկու օրերի ժամանակացանկը, մասնագետների անուններն ու տոմսերի վաճառքը կհայտարարվի ավելի ուշ։
«Միջոցառման մուտքն ազատ է բոլորի համար, սակայն ներկայացված գինիներից օգտվելու համար հարկավոր է ձեռք բերել դրա համար նախատեսված հատուկ փաթեթ` 5 000 դրամ արժողությամբ: Փաթեթն իր մեջ ներառում է կտորե պատյան, գինու բաժակ, տեղեկատվական գրքույկ 10 կտրոնով, ինչպես նաեւ զեղչի կտրոններ ներկայացված ռետորաններից օգտվելու համար եւ այլ զեղչային անակնկալներ»,- ասված է ընկերության հաղորդագրությունում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: