×

Ռուբեն Վարդանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ռուբեն Վարդանյանը հիշել է իր զրույցը ֆրանսիացի գինեգործի հետ

Սոցիալական ներդրող Ռուբեն Վարդանյանը պատմել է ֆրանսիական գինու արտադրողներից մեկի հետ իր ունեցած զրույցի մասին:

«Ֆրանսիական շատ հայտնի գինու արտադրողը մի անգամ ինձ պատմեց, որ արտադրության ինքնարժեքը մեկ լիտրի համար 5 եվրո է: Նա վաճառում է մեկ շիշը 300 եվրո եւ ավելի բարձր գնով: Այս օրինակը ցույց է տալիս մարքեթինգի և վաճառքի հմտությունների կարևորությունը», - ասել է Վարդանյանը RUSBASE- ին տված հարցազրույցում:

«Բազմաթիվ լավ գաղափարներ ունեցող ստարտափներ կան, բայց նրանց պակասում են կառավարչական և մարքեթինգային հմտությունները: Մենք մինչ այսօր համարում ենք, որ դա օժանդակ մի բան է, բայց իրականում այս ոլորտում հաջողության հասնելը պահանջում է ոչ պակաս տաղանդ, քան հենց գաղափարի զարգացումը», - նշել է Վարդանյանը:

Ամենայն հավանականությամբ, ֆրանսիացի արտադրողը, ում հիշատակել է Վարդանյանը, բարոն Էրիկ դե Ռոտշիլդն է, ով 1973 թվականից ի վեր գլխավորում է Շատո Լաֆիտ-Ռոտշիլդ (Chateau Lafite-Rothschild) գինեգործական տնտեսությունը:

2015-ի հուլիսին Էրիկ դե Ռոտշիլդը Ռուբեն Վարդանյանի հրավերով այցելել էր Հայաստան: Մեդիամաքս-ին տված հարցազրույցում նա ասել է, որ «հայկական գինիներն ապագա ունեն»:

«Բորդոյի գինիների 1855թ. պաշտոնական դասակարգման» համաձայն, Շատո Լաֆիտ-Ռոտշիլդը դասվել է «Պրեմիեր Գրան կրյու» կարգին (Premier Grand Cru Classe), այսինքն, ստացել է դասակարգման բարձրագույն աստիճանը: Այն ընդգրկվել է Բորդոյի լավագույն արտադրողների հնգյակում՝ Chateau Mouton-Rothschild-ի, Chateau Margaux-ի, Chateau Latour-ի и Chateau Haut-Brion-ի հետ մեկտեղ: 2010 թվականին բարոն Էրիկ դե Ռոտշիլդը արժանացել էր «Wine Enthusiast» ամերիկյան ամսագրի ամենահեղինակավոր մրցանակին՝ «Գինեգործության զարգացման գործում ընդհանուր ավանդի համար»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին