×

2021 թվականին ARARAT-ը նոր տեսք կունենա

2021 թվականին Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ARARAT կոնյակները հանդես կգան նոր տեսքով:

Այդ մասին է վկայում ԵԿԳ-ի 2021 թվականի օրացույցը, որն ընկերության գործընկերները ստացել են Ամանորին ընդառաջ:

Օրացույցում պատկերված են հինգաստղանի «ԱՐԱՐԱՏ»-ը եւ տեսակավոր «Ախթամար»-ը եւ «Նաիրի»-ն նոր շշերով:


GastroVino-ն նշում է, որ վերջին անգամ ԵԿԳ-ն իր արտադրանքի դիզայնը փոխել էր 10 տարի առաջ`2010 թվականի հոկտեմբերին: Այն ժամանակ թարմացվել էին ARARAT-ի բոլոր երեք դասի կոնյակների (ստանդարտ, պրեմիում եւ սուպեր պրեմիում) շշերը, պիտակները եւ տուփերը:

2010 թվականին փոխվել էր նաեւ ԵԿԳ բրենդ-խորհրդանիշը. ARARAT ապրանքանիշը ներկայանում է լատինական «А» տառով եւ Փյունիկ թռչունի կերպարով, որը խորհրդանշում է նորացում եւ միաժամանակ՝  հավատարմություն ավանդույթներին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին