×

Արցախի գինեգործները նռան մթերման խնդիր ունեն

Արցախի գյուղացիները եւ գինեգործները ծանր կացության մեջ են. նռան բերքի մեծ քանակություն դեռ հավաքված չէ եւ փչանում է:

Այս մասին ահազանգել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«Կարող եմ համակարգել աշխատանքները»,- ասել է Ավագ Հարությունյանը՝ նշելով, որ ցանկացողները կարող են կապ հաստատել իր հետ՝ +374 91 40 13 42 հեռախոսահամարով:

Gastrovino-ի հետ զրույցում Ավագ Հարությունյանն ասել է, որ խոսքը ավելի քան 100 տոննա նռան բերքի մասին:

«Խնդիրն ավելի շատ վերաբերում է գյուղացիներին եւ գինեգործ ֆերմերներին, որոնք նռան այգիներ ունեն: Գործարաններն են վնասվել ռմբակոծություններից, իրենք կամ բարոյական ուժ չեն գտնում բերքը մշակել, կամ ֆիզիկական հնարավորություններ չունեն, կամ վստահ չեն, որ դա կարող է իրացվել: Հայաստանի գինեգործարաններն անցած տարի շատ մեծ քանակությամբ նուռ են մթերել Արցախից եւ Մեղրիից, չեն իրացրել եւ հիմա դրա կարիքը չունեն: Փորձում ենք անհատապես մարդկանց խնդրել, որ գնեն»,- ասել է Ավագ Հարությունյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին