Սեպտեմբերի 25-ին InVino Երեւան գինետանը կայացել է Karas Wines-ի նոր գինու ներկայացումը։ Համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո InVino-ում նման ձեւաչափի միջոցառում առաջին անգամ էր անցկացվում։ «Կրակի կտոր» գինին հյուրերին ներկայացրել է Karas Wines-ի տնօրեն Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը։ Ընկերական միջոցառմանը ներկա էր նաեւ GastroVino-ն։
Արսեն Հովհաննիսյանն ու Զարուհի Մուրադյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Կրակի կտորը» պատրաստված է Կանգուն խաղողից, խմորվել է կարասներում։ Որպես փորձարարական եւ նորարարական գինի՝ այն իր գաղափարով ու դիզայնով շատ է տարբերվում Karas Wines-ի մյուս գինիներից:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր նոր գինով փորձում ենք ցույց տալ «Կարասի» նոր կողմը։ Գինին դասական չէ, շատ է տարբերվում մեր մյուս տեսակներից, իսկապես մի կրակի կտոր է, որ այրվում է ձեռքում ու պետք է արագ «ազատվել» դրանից։ Մեր արտադրած յուրաքանչյուր գինի ունի իր բնավորությունը եւ տրամադրությունը»,- ասում է Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը։
Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գինու ներկայացմանը ներկա էր նաեւ Karas Wines-ի գինեգործ Գաբրիել Ռոջելը, որը բացատրեց նոր գինու յուրահատկությունները:
Գաբրիել Ռոջելը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ի զարմանս շատերի՝ գինին նարնջագույն չէ, այս գինու ոճն է միայն նարնջագույն։ Այն ֆիլտրված չէ, միտումնավոր թթվածին քիչ ենք օգտագործել. փորձել ենք պահպանել գինու ամենամաքուր, ամենաչմշակված առանձնահատկությունները»։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Կրակի կտորը» փորձարարական գինիներ շարքի առաջին արտադրանքն է, հաջորդ տարիներին պարբերաբար կներկայացվեն շարքի նոր տեսակները։
Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը եւ Գաբրիել Ռոջելը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ապագայում նոր գինիներ են սպասվում մեր փորձարարական խաղողի այգիներից. «Կրակի կտորը» միայն այսբերգի գագաթն է»,- խոստանում է Karas Wines-ի տնօրենը։
Նոր գինին արտադրվել է սահմանափակ քանակությամբ ու հասանելի կլինի Երեւանի սահմանափակ վայրերում:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: