«Արմենիա Վայն» ընկերության գինիները ոսկե եւ արծաթե մեդալների են արժանացել «Decanter World Wine Awards» միջազգային մրցույթում։
Միացյալ Թագավորությունում անցկացվող «Decanter World Wine Awards»-ը աշխարհի ամենաազդեցիկ գինեգործական մրցույթներից մեկն է։
Այս տարի մրցույթում ներկայացված հայկական գինիներից 19-ը արժանացել են ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների, դրանցից 6-ը բաժին է ընկել «Արմենիա Վայն»-ին, հաղորդում են ընկերությունից:
«Decanter World Wine Awards» 2020 թվականի «Արմենիա Վայն» ընկերության մրցանակակիր գինիներն են.
«Թարիրի» Արենի, Կաբերնե Սովինյոն, Մեռլո կարմիր չոր 2017, մրցանակը՝ ոսկի (96 միավոր)
«Թարիրի» Կանգուն, Ալիգոտե, Շենեն բլան, սպիտակ չոր 2017, մրցանակը՝ ոսկի (95 միավոր)
«Տակառ» Արենի կարմիր չոր, 2017 մրցանակը՝ արծաթ (90 միավոր)
«Տակառ» Կանգուն սպիտակ չոր 2017, մրցանակը՝ արծաթ (90 միավոր)
«Երեւան» Արենի, Կարմրահյութ կարմիր չոր, մրցանակը՝ արծաթ (90 միավոր)
«Երեւան» Կանգուն, Ռքածիթելի սպիտակ չոր, մրցանակը՝ «Գովելի» (85 միավոր)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: