Հոկտեմբերի 3-ին Դիլիջանում գինու տոն է լինելու։ Այս մասին հայտարարել են Արենի Գինու Փառատոնի կազմակերպիչները։ Նրանք նշել են, որ 13։00-ից մինչեւ 20։00-ն Դիլիջանի Քաղաքային զբոսայգում «իսկական գինովցած տոն է սպասվում»։
«Ցավոք, 2020 թվականի Արենի գինու փառատոնը Արենի գյուղում չեղարկվել է՝ պայմանավորված համայնքում առկա համաճարակային սրացումներով։ Արենի գյուղում գինու փառատոնը տեղի կունենա 2021-ին։
Սակայն գինու տոների ու փառատոնների մեր շքերթը չի ընդհատվում, քանի որ հոկտեմբերի 3-ին Դիլիջան քաղաքի 476 ամյակի առթիվ Գինու Տոնը հյուրընկալվում է Դիլիջան։ Զինվեք լավ տրամադրությամբ և սպասեք հրաշալի անակնկալների»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: