Concours Mondial de Bruxelles գինու մրցույթում հայկական 5 գինի արժանացել է մրցանակի։
Գինու ամենամյա մրցույթն այս տարի անցկացվել է Չեխիայի Բռնո քաղաքում։
Ոսկե մեդալի է արժանացել Grand Karas 2015 գինին, արծաթե մեդալների՝ Karas Reserve 2015, Van Ardi Reserve Haghtanak-Kakhet 2017, Van Ardi Syrah Reserve 2017, Voskevaz Muscat Rosali 2013 գինիները։
Մրցույթի 250 փորձագետները գնահատելիս հաշվի են առել գինու ծագումը, խաղողի սորտը, ալկոհոլի պարունակությունը, շաքարի մնացորդն ու այլ չափորոշիչներ։
Concours Mondial de Bruxelles-ի նպատակն է բացահայտել աշխարհում գինու վերջին միտումները եւ սպառողին ներկայացնել «անթերի» գինիներ։
Այս տարի մեդալների են արժանացել 40 երկիր ներկայացնող գինիներ։
Մրցանակների թվով առաջատարը Ֆրանսիան է՝ 570 մեդալ, հաջորդում է Իտալիան՝ 495 մեդալ, երրորդը Իտալիան է՝ 363 մեդալ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: