ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր «Արմենիա Վայն» ընկերության գործարանում հետեւել է խաղողի մթերման մեկնարկին ու ծանոթացել մթերման վերահսկման թվայնացված համակարգին:
Ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը հայտնել է, որ ընկերությունն ընդլայնման ծրագիր ունի եւ վերջերս կառավարության կողմից ստացել է հումքի եւ սարքավորումների համար մաքսատուրքից ազատման արտոնություն։
«Այսօր «Արմենիա Վայն» գործարանում մեկնարկեց խաղողի հերթական մթերման տարին։ Գինեգործների համար սա յուրօրինակ օր է, եւ «Արմենիա Վայն»-ում ավանդույթ է ձեւավորվել. ամեն տարի խաղողի մթերումը սկսվում է խաղողի օրհնությամբ», - ասել է Վահագն Մկրտչյանը: Ընթացիկ տարում գործարանը նախատեսում է մթերել 6-7 հազար տոննա խաղող։
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն իր հերթին նշել է, որ «այս տարի բերքը բավականին առատ է, ունենք բարձրորակ խաղող ու սպասվում է ավելի բարձրակարգ գինիների արտադրություն»։
Նրա խոսքով՝ հիմնադրամը «Արմենիա Վայն» ընկերության հետ ակտիվ համագործակցություն է իրականացնում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: