×

Պռոշյանի կոնյակի գործարանը ՌԴ-ում պահեստային տարածք է գնել

Պռոշյանի կոնյակի գործարանը պայմանագիր է կնքել ռուսաստանյան PNK խմբի հետ՝ «PNK Парк Пушкино» արդյունաբերական համալիրում ավելի քան 8 հազար քմ տարածք գնելու մասին:

Այս մասին հաղորդում է AK&M- ն՝ հղում անելով PNK Group-ի հաղորդագրությանը:

Տարածքը պլանավորում են սարքավորել ավելի հզոր օդափոխման համակարգով, որը հարմար է ալկոհոլային խմիչքների պահպանման համար եւ կահավորել մոտ 1000 քմ մակերեսով գրասենյակային հատված:

Պռոշյանի կոնյակի գործարանի մոսկովյան գրասենյակը գործում է 2008 թվականից:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին