Ռուսաստանյան շուկայում սկսվել է «Այվազովսկի» կոնյակի վաճառքը:
Ս.թ. հուլիսի սկզբին ռուսաստանյան «Լուդինգ» ընկերությունների խումբը հայտարարել էր «ՄԱՊ» ՓԲԸ-ի հետ ռազմավարական գործարքի կնքման մասին: «Այվազովսկի» ապրանքանիշը գործընկերներին պատկանում է 50/50 համամասնությամբ:
Մինչեւ 2021 թվականը «Լուդինգը» ակնկալում է վաճառել ավելի քան 3,5 միլիոն լիտր խմիչք, իսկ մինչեւ 2023 թվականը դարձնել «Այվազովսկին» պրեմիում հայկական կոնյակների դասի երեք առաջատարներից մեկը:
«Գործընկերներին հաջողվել է ստեղծել բարձրորակ արտադրանք եւ միեւնույն ժամանակ սպառողին առաջարկել գնային առավելություն` շուկայում առկա պրեմիում հայկական կոնյակի ապրանքանիշերի համեմատ», - ասված է «Լուդինգի» հաղորդագրությունում:
Ս.թ. հուլիսին «Կոմերսանտը» նշում էր, որ «ՄԱՊ-ի հետ գործարքն իր պորտֆելում պրեմիում հայկական կոնյակ ավելացնելու «Լուդինգի» երկրորդ փորձն է՝ Ռուսաստանում «Նոյ» ապրանքանիշի դիստրիբուցիայի իրավունքի կորստից հետո, որը փոխանցվել է «Beluga Group»-ին»:
«Լուդինգը» նախատեսում էր ձեռք բերել Արարատի կոնյակի գործարանի 50%-ը ՝ դառնալով «Ուրարտու» ապրանքանիշի համասեփականատեր, բայց գործարքը չէր կայացել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: