«Արմենիա Վայն» ընկերությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը՝ տնկելով օրգանական խաղողի այգիներ:
Այդ մասին ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանն ասել է «Արմենիա Վայն» այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, Վահագն Մկրտչյանը հայտնել է, որ արտադրանքի բարձր որակ ապահովելու նպատակով տարիների ընթացքում ներդրել են աշխարհի ամենաառաջադեմ գինեգործական ու կոնյակագործական տեխնոլոգիաները եւ իրենց արտադրանքն արտահանում են բազմաթիվ երկրներ:
Արմեն Սարգսյանն ասել է, որ նման ընկերությունների հաջողությունը մեր երկրի հաջողությունն է, և խոստացել է իր հնարավորությունների շրջանակում նպաստել ոլորտի առաջընթացին:
Ի պատիվ նախագահ Արմեն Սարգսյանի, գործարանում տեղադրվել է կոնյակի անվանական տակառ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: