×

Ծառուկյանի կառույցները գնել են «Брестское пиво»-ն

«Մուլտի Թրեյդ Գրուպ» ընկերությունը գնել է «Брестское пиво» բելառուսական ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը:

Այդ մասին «Երեկոյան Բրեստ» թերթին հայտնել է «Брестское пиво»-ի հակաճգնաժամային կառավարիչ Դիմիտրի Պոլիվկոն:

«Մուլտի Թրեյդ Գրուպ»-ը գրանցված է Մոսկվայում եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս է կազմում:

Ակնկալվում է, որ «Брестск»ое пиво»-ի զարգացմամբ կզբաղվի բուլղարական «БК-Горна Баня» ընկերությունը, որը նույնպես «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս է կազմում:

«БК-Горна Баня», որը 2009-ից պատկանում է «Մուլտի Գրուպ»-ին, Բուլղարիայում շշալցված հանքային եւ սեղանի ջրերի, գազավորված ըմպելիքների եւ մրգային հյութերի առաջատար արտադրողներից է:

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2012-ի հուլիսից Մինսկում գործում է «Հայկական Ստանդարտ» համատեղ ձեռնարկությունը, որը զբաղվում է «Մուլտի Գրուպ»-ի կազմի մեջ մտնող Երեւանի ԱՐԱՐԱՏ կոնյակի-գինու-օղու գործարանում («Նոյ» ապրանքանիշ) արտադրված կոնյակի շշալցմամբ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին