×

Խաղողի տեղական սորտերի վիրուսազերծ շտեմարան կստեղծվի

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամն ու Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանը (ՀԱԱՀ) հուշագիր են ստորագրել, որով կիրականացվեն խաղողագինեգործական մի շարք ծրագրեր։

Հիմնադրամից տեղեկացնում են, որ հուշագրով նախատեսվում է մեկնարկել «Տեղական սորտերի վիրուսազերծ շտեմարանի ստեղծում» ծրագիրը, որի նպատակն է հայտնաբերել եւ ուսումնասիրել Հայաստանում առկա եւ տարածված խաղողի վազերի, դրանցից ստացվող բերքի եւ պատվաստանյութի վրա բացասական ազդեցություն ունեցող վիրուսները, ապա լաբարատոր պայմաններում իրականացնել հայկական խաղողի տեխնիկական եւ սեղանի սորտերի վիրուսազերծ բուսակների բազմացումն «Ին վիտրո» եղանակով։

«Սույն ծրագրի միջոցով հիմք կդրվի հայկական տեխնիկական սորտերի վիրուսազերծ տնկանյութերի արտադրությանը եւ դրանց գենետիկական ռեսուրսների բազմազանության պահպանմանը»,- հայտնել են հիմնադրամից։

Հուշագրի շրջանակներում կիրականացվի նաեւ ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի կարողությունների հզորացումը եւ ադապտացիոն սենյակի վերազինումը, որտեղ կբազմացվեն վիրուսազերծ բուսակները։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին