Կառավարությունն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը` ուղղված գինեգործության ու կոնյակագործության ոլորտում գործող կազմակերպությունների մոտ առաջացած խնդիրների կարգավորմանը:
Այս ծրագրով տնտեսվարողներին օգնություն կտրամադրվի գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։
Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն տնտեսվարողները, որոնք ունեն բարվոք վարկային պատմություն, դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ։
Այսպիսով՝
- 2020 թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը վարկերը կտրամադրվեն 0% տոկոսադրույքով
- Վարկերի գումարի մնացորդի շեմը՝ 3 մլրդ դրամ
- Վարկի մարման ժամկետը՝ 24 ամիս
- Վարկի մարման արտոնյալ ժամկետը՝ 3-6 ամիս։
Մթերումների նպատակով 2019-ին վերցված վարկերի մարման 12 ամիս ժամկետը կերկարաձգվի մինչեւ 15 ամիս:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: