×

Zorah-ը միացել է Terracota Wine Imports նախագծին

Karasi Zorah գինին միացել է պորտուգալական Rocim ընկերության նախաձեռնած Terracota Wine Imports նախագծին

Rocim-ը Movicortes հոլդինգի մաս է կազմում եւ զբաղվում է գինեգործությամբ եւ էնոտուրիզմով:

Terracota Wine Imports նախագծի կայքում ասված է, որ գինին կարասներում պատրաստելու մշակույթը սկիզբ է առել Վրաստանում եւ մոտ 2 000 տարի առաջ հասել է Պորտուգալիա: 

Նախագիծը ներկայացնում է այն գինեգործական ընկերությունների արտադրանքը, որոնք գինին պատրաստում են կարասներում: 

Դրանք են. Karasi Zorah (Հայաստան), Vila Voltaire, Domaine Sebastien David (Ֆրանսիա), Rocco di Carpenetto (Իտալիա), Ashbourne (Հարավային Աֆրիկա):

Կարդացեք նաեւ Zorah-ի անշտապ հաջողություններն ու սպասվող նոր գինին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին