Ապրիլի 17-ը նշվում է որպես Մալբեկի համաշխարհային օր, հաղորդում է Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը:
Այս նախաձեռնությունը ստեղծվել է «Արգենտինայի գինիների» (Wines of Argentina) կողմից` ստանալով Արգենտինայի արտաքին գործերի նախարարության աջակցությունը: Նպատակն է ներկայացնել մալբեկն աշխարհում` ընդգծելով արգենտինական գինեգործության ավանդույթները:
«Մալբեկն Արգենտինայի անվիճելի խորհրդանիշն է: Շնորհիվ Արգենտինայի գինեգործական արդյունաբերության զարգացման` ի հայտ եկավ մալբեկի առանձնահատուկ ներուժը. իր բազմակողմանիությունը, նրբագեղությունն ու շքեղությունը, որով էլ այն դարձավ վերջին 20 տարիների ամենախիզախ նորարարությունների կենտրոնը:
2019 թվականին Արգենտինան արտահանել է ավելի քան 79 միլիոն լիտր մալբեկ գինի՝ 327 միլիոն դոլար ընդհանուր արժեքով:
Հայաստանում վաճառվում են մալբեկ տեսակի Terrazas, Doña Paula, Don Cristóbal եւ Bodega del Fin del Mundo գինիները: Ըստ դեսպանության վիճակագրության, 2019 թվականին Հայաստանում վաճառվել են 50 000 ԱՄՆ դոլարի մալբեկ գինիներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: