Հայ եւ արտասահմանցի գինեսերներն այս տարի եւս սպասում էին «Երեւանի գինու օրերի» ամենամյա միջոցառմանը։ COVID-19-ը, սակայն, խախտեց նրանց ծրագրերն ու ստիպեց «տանը մնալ»։
Դեռեւս մարտի 20-ին «ԷվենտՏուրա» ընկերությունը հայտնել էր, որ «Երեւանի գինու օրեր 2020»-ը տեղափոխվում են սեպտեմբերի 4-ին եւ 5-ին:
Սակայն ընկերությունում որոշեցին մայիսն ամեն դեպքում «բաց չթողնել». «ԷվենտՏուրա» բոլորին առաջարկում է մայիսի 3-ին, ժամը 18:00-22:00-ին, իրենց տներից մասնակցել «Առցանց Երեւանի գինու օրեր 2020»-ին։
«Նպատակն է համընդհանուր տոն պարգեւել «մեկուսացվածներիս»։ Միանալով ուղիղ միացմանը, հնարավորություն կունենաք ծանոթանալ գինիների ստեղծման պատմությանը, անվանման ծագմանը, հարցեր տալ ու ստանալ պատասխաններ»,- նշել են կազմակերպիչները։
Առցանց տարբերակով հնարավոր կլինի պրոֆեսիոնալ գինեգետներից ստանալ գինիների եւ սննդի համադրության մասին տեղեկություններ, բացահայտել հայկական խաղողի էնդեմիկ սորտերը, դրանցից պատրաստող գինիները եւ այլ մասնագիտական խորհուրդներ։
Կազմակերպիչները խոստանում ենք առաջիկայում նոր մանրամասներ ներկայացնել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: