Ռուսական ձեռնարկությունները կարող են սկսել գինի արտադրել Հայաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի տարածքում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Wine Retail տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ստավցեւը:
Հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող գինեգործության մասին ՌԴ նոր օրենքի համաձայն, ռուսաստանյան կարող է անվանվել միայն այն գինին, որն արտադրվել է ռուսաստանյան խաղողից: Փորձագետների կարծիքով, դա կարող է հանգեցնել ներկրվող գինենյութերից արտադրվող գինիների պահանջարկի անկմանը:
«Այն արտադրողներին, որոնք աշխատում են ներկրվող գինենյութերի հետ, ավելի շահավետ կլինի արտադրությունը տեղափոխել Ռուսաստանի սահմաններից դուրս, որպեսզի կարողանան պահպանել «գինի» բառը պիտակների վրա», - ասել է Ալեքսանդր Ստավցեւը: Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է պայմանագրային արտադրության մասին, որը պայմանավորված է նրանով, որ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում խաղողի ծագման եւ գինու հստակ փոխկապակցում չկա:
Ռուսաստանի գինեգործների միության նախագահ Լեոնիդ Պոպովիչը եւս կարծում է, որ ռուսաստանցի գինեգործները կարող են իրենց արտադրական հզորությունները տեղափոխել արտերկիր, սակայն դժվարացել է ասել, թե արտադրողների քանի տոկոսն այդպես կվարվի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: