×

Երեւանի կոնյակի գործարանը` «Մշակութային ժառանգության պահապան»

Երեւանում կայացել է «Բիզնեսն՝ արվեստին» մրցանակաբաշխությունը, որը եզրափակում էր ASA արվեստի ջատագովման համայնքի (Advocacy Society for the Arts) այս տարվա համաժողովը` նվիրված մշակույթի ու ստեղծարար արդյունաբերությունների ոլորտի զարգացմանը։ 

Մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել այն ընկերություններին, որոնք աջակցում են արվեստին եւ նպաստում մշակութային զարգացմանը։ Այն միտված է բացահայտելու բիզնեսի եւ արվեստի համագործակցության ուժը՝ ցույց տալով, թե ինչպես կարող է այդ դաշինքը վերափոխել համայնքները եւ խթանել ստեղծարար հզոր ներուժը Հայաստանում։ 

«Մշակութային ժառանգության պահապան» անվանակարգում մրցանակի է արժանացել Երեւանի կոնյակի գործարանը՝ պատմական եւ մշակութային ժառանգության պահպանման գործում իր նվիրումի համար։  

Երեւանի կոնյակի գործարանին այս անվանակարգում առաջադրել էր Մշակույթի զարգացման հիմնադրամը։

«Կիսելով այս մրցանակն այն բոլոր գործընկերների հետ, ում հետ տարբեր տարիների ARARAT-ը իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, թույլ տվեք շնորհակալություն հայտնել նման գնահատականի համար։ ARARAT-ի համար մշակութային արժեքների պահպանումն ու տարածումը ոչ միայն առաքելություն, այլեւ ինքնության մաս է, միգուցե՝ ամենապարտավորեցնողը։ Այս մրցանակը, ըստ իս, նաեւ գեղեցիկ խորհրդանիշ է առ այն, որ թեպետ շատ անգամներ ARARAT-ը չի գնում հայտնի ճանապարհներով, բայց  գործընկերների հետ ընդհանուր արժեքներ դավանելու եւ փոխադարձ վստահության պարագայում ձեւավորվում են համագործակցության նոր հետաքրքիր ուղիներ, որոնք շարունակում են բացահայտել մեր ժառանգության նոր եզրերը», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին