Մոսկվայում կայացած XXIII Գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված մրցույթում ARARAT Apricot ալկոհոլային խմիչքը ստացել է ոսկե մեդալ «Ալկոհոլային խմիչքներ» անվանակարգում:
Մրցույթին ներկայացված էին գինիներ եւ թունդ ալկոհոլային խմիչքներ մի շարք երկրներից՝ այդ թվում Արգենտինայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից:
Մրցույթի միջազգային հանձնաժողովն ուսումնասիրել էր շուրջ 340 նմուշ՝ իրենց անվանակարգերում ընտրելով լավագույններին:
Իր շարքի մեջ բացառիկ ARARAT Apricot-ն ավանդույթների եւ վարպետության նոր արեւային բեկումն է: ARARAT Apricot-ը ստեղծված է 6 տարվա հնացման ARARAT կոնյակի հիմքով, որի օրգանոլեպտիկ հարստությունը լրացված է ծիրանի նուրբ համով: Համային նոր չափանիշ սահմանող 35% թնդությամբ ARARAT Apricot-ն ունի անսպասելիորեն փափուկ համ, որտեղ կոնյակի ավանդական օրգանոլեպտիկ հատկանիշները նրբագեղորեն զարդարված են ծիրանի երանգներով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: