×

Յակոբ Շուլերը (աջից) Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ներկայացվել է Noah of Areni Reserve գինին

Ֆրանսիական կաղնե տակառներում հնեցված Noah of Areni Reserve գինին մուտք է գործել հայկական շուկա։ 12 ամիս հնեցվելուց հետո եւս վեց ամիս գինին մնացել է շշի մեջ ու դեկտեմբերի 12-ին ներկայացվել հայ գինեսերներին։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մինչ հայաստանյան գինեսերներին ներկայանալը այն սկսել է սպառվել շվեյցարական ու գերմանական շուկաներում։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գինին «Noah of Areni»-ում բացառիկ են համարում նաեւ վերջին մեկ ամսվա ընթացքում Շանհայի եւ Կրակովի էքսպոներում ունեցած հաջողությունների շնորհիվ։ 

Noah of Areni ընկերությունը հիմնվել է 2017 թվականին՝ Շուլեր խմբի նախագահ Յակոբ Շուլերի եւ նրա հայ գործընկերների՝ Արսեն Մկրտչյանի եւ Արման Մանուկյանի կողմից։


Յակոբ Շուլերը եւ Արսեն Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

GastroVino-ին Յակոբ Շուլերը, ում ընտանիքը 325 տարի Եվրոպայում զբաղվում է գինու բիզնեսով, պատմել է, որ մինչ Հայաստան գալն այցելել է Վրաստան ու չի գտել այն, ինչ փնտրել է։ Շուլերը պատմել է, որ դեմ է ոչ հայկական կոնցեպցիաներին, ընկերությունում օգտագործվում են միայն հայկական էնդեմիկ տեսակի խաղող՝ Արենի, որն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է լավ գինի ստանալու համար։ 


Յակոբ Շուլերը եւ «Հայլենդ Սելլարս» ընկերության (Koor գինի) տնօրեն Զորի Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Ինձ համար անհավատալի անակնկալ է, որ գինեգործ Արման Մանուկյանն ու իր թիմը կարողացել են այսպիսի որակ ստանալ հենց առաջին տարում։ Նրանցից համառ աշխատանք է պահանջվել։ Ես փորձել եմ գինիները եւ դրանք պարզապես հրաշալի են»,- ասել է Յակոբ Շուլերը՝ խոսելով Noah of Areni Reserve գինու մասին։ 


Յակոբ Շուլերը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Noah of Areni-ի արտադրանքը հայկական շուկայում հասանելի է 2019թ. օգոստոսից: Ընկերությունը նախ ներկայացրել է սպիտակ եւ վարդագույն գինիները, սեպտեմբերին՝ կարմիրը, այս տարվա վերջին նորությունը Noah of Areni Reserve-ն է։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Noah of Areni Reserve գինին մաքուր Արենի խաղողի տեսակից է։ Խաղողն ամբողջովին մեր այգունն է, սկզբունքորեն չենք գնում ուրիշներից, քանի որ միայն այսպես՝ գործընթացի հենց սկզբից կարող ենք վերահսկել խաղողի եւ գինու որակը։ Օգտագործում ենք միայն օրգանական պարարտանյութեր: Խաղողի բացառիկ որակ ստանալու համար հեկտարից ստանում ենք առավելագույնը 4 տոննա խաղող»,- GastroVino-ին պատմել է Noah of Areni ընկերության տնօրեն Արսեն Մկրտչյանը։


Արսեն Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Noah of Areni-ում մտադիր են առաջիկա տարիներին ընդլայնել իրենց ունեցած 50 հեկտար այգիները։ 

«Արենիի տարածաշրջանում պատրաստվում ենք ընդլայնվել, նոր այգիներ ենք արդեն հիմնում: Մեր նպատակն է՝ 4-5 տարի հետո ունենալ 100 հեկտար պատրաստի այգի։ Սա նշանակում է, որ տարեկան կունենանք մոտավորապես 400 տոննա խաղող եւ 340 հազար շիշ գինի։ 


Արսեն Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հիմնական խաղողի տեսակից՝ Արենիից բացի, մտադիր ենք նաեւ այլ բնիկ սորտեր աճեցնել՝ Գառան դմակ, Կախեթ, Թոզոտ, որոնք մեծ պոտենցիալ ունեն, եւ կարող են ներկայացվել Հայաստանի սահմաններից դուրս»,- ասել է Արսեն Մկրտչյանը։ 

Կարդացեք նաեւ 8 փաստ Decanter World Wine-ում ոսկի շահած Noah of Areni գինու մասին:

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին