×

Լուսանկարը՝ «Նոա օֆ Արենի»

8 փաստ Decanter World Wine-ում ոսկի շահած Noah of Areni գինու մասին

Decanter World Wine-ում 2019-ին հայկական գինու 17 տեսակ ներկայացվեց։ 12 տարվա մասնակցության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը գրանցեց ոսկե մեդալ։ Մեդալակիրը Շուլեր Ստ. Յակոբսկելլերեյ ԱԳ ընկերության NOA Classic կարմիր գինին էր՝ պատրաստված Արենի խաղողից: 

Մրցույթին ընկերությունը ներկայացրել էր նաեւ NOA Reserve՝ Արենի խաղողից պատրաստված եւ 12 ամիս հնեցված գինին, որն էլ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Մեդիամաքս մեդիա-ընկերության Banks.am կայքը զրուցել է Շուլեր խմբի հայաստանյան «Նոա օֆ Արենի» ընկերության տնօրեն Արսեն Մկրտչյանի հետ։ Ներկայացնում ենք հատվածներ այդ զրույցից:

1. Schuler St. JakobsKellerei-ը Շվեյցարիայի ամենահին գինեգործական ընկերություններից է:

2. Ընկերությունը Շվեյցարիայում 12 գինու խանութ ունի, գինեգործական ահռելի երկու տարածք շվեյցարական Վալեյում, մեկը՝ իտալական Տոսկանայում, մեկն էլ՝ Հայաստանում։ 

3. ««Որտե՞ղ կարելի է գինեգործությամբ զբաղվել Իտալիայից դուրս» հարցադրմամբ Շուլերները 2014 եւ 2015 թթ. սկսեցին ուսումնասիրել Վրաստանը։ Շատ երկար փնտրեցին այն խաղողը, որը կհամապատասխաներ իրենց քիմքին ու կդառնար «ռազմավարական» գինու հիմք ու հենք։ Երկար ու մանրակրկիտ որոնումները Վրաստանում ավարտվեցին անարդյունք, եւ խմբի նախագահ Յակոբ Շուլերը որոնումները որոշեց շարունակել Հայաստանում»,- պատմում է Արսեն Մկրտչյանը։

4. Հայաստանում ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակ խաղող են գտել եւ ընկերության նախագահ Յակոբ Շուլերի վերջնական ընտրությունը կանգ է առել Արենի եւ Ոսկեհատ տեսակների վրա։ Արդեն երկու տարի ընկերության արտադրանքի մեծ մասն արտահանվում եւ հաջողությամբ վաճառվում է Շվեյցարիայում եւ Գերմանիայում։ 


Լուսանկարը՝ «Նոա օֆ Արենի»

5. «Նոա օֆ Արենի» ՍՊԸ-ն 2017-2018-ին գնել է 50 հեկտար խաղողի այգի։ Ընկերությունը գործարան դեռ չունի, գործընկերային պայմանագրով աշխատում է գինու գործարաններից մեկի հետ, սակայն նախատեսել է գինու գործարան կառուցել Արենիում:

6. «Նոա օֆ Արենի»-ն իր այգիներում սահմանափակել է ստացվող խաղողի քանակը. առավելագույնը 5 տոննա՝ 1 հեկտարից։ 


Լուսանկարը՝ «Նոա օֆ Արենի»

7. Շուտով ընկերությունը կսկսի ավելի քան 30 հեկտար սեփական հողի վրա խաղողի այգիների հիմնումը: Հաշվի է առնվելու արեւի դիրքը, ոռոգվելու է կաթիլային համակարգով, Արենիի եւ Ոսկեհատի կողքին աճեցվելու են տեղական խաղողի այլ տեսակներ՝ Կախեթ, Գառան դմակ, Ճիլար։ 


Լուսանկարը՝ «Նոա օֆ Արենի»

8. 2019թ. օգոստոսին NOA սպիտակ եւ վարդագույն գինիները սահմանափակ քանակությամբ կհայտնվեն նաեւ հայաստանյան շուկայում, սեպտեմբերին կսկսվի NOA Արենի Կլասիկի վաճառքը, նոյեմբերից կվաճառվի նաեւ 12 ամիս հնեցված NOA Արենի Ռեզերվը։ 

Արսեն Մկրտչյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

Լուսանկարները՝ «Նոա օֆ Արենի»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին