Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ից սկսած, Աշտարակ քաղաքում կանցկացվի «Ոսկեհատ» գինու փառատոնը:
Այն կազմակերպում է Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը (VWFA)՝ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
Փառատոնը բաց երկնքի տակ է հավաքելու գինեգործներին եւ գինեսերներին՝ միասին նշելու գինեգործական սեզոնի բացումը եւ վայելելու անսահմանափակ քանակությամբ հայկական գինի։
Հիմնադրամում նշել են, որ օրը հագեցած է լինելու ոչ միայն գինով, այլեւ հարուստ մշակութային ծրագրով, մասնավորապես՝
- Հայկական էթնիկ երգ, երաժշտություն եւ պար՝ տեղական էթնո-բենդերի եւ սիրված արտիստների կատարմամբ (Արամ mp3, Վիգեն Հովսեփյան էթնո-բենդ, Լեյլա Սարիբեկյան, Արսեն Գրիգորյան, Տարոնցիներ),
- Ընտանեկան մարաթոններ,
- Հայկական հնագույն արվեստների վարպետության դասեր. գորգագործություն, կավագործություն, հայկական տիկնիկների պատրաստում,
- Հայկական գաթայի եւ շարոցի (սուջուխ) պատրաստում,
- Մրցանակաբաշխություն,
-Մանկական ծրագիր՝ առանձնացված մանկական գոտում։
Տոնի մասնակիցների համար Հանրապետության հրապարակից կգործի անվճար ուղեւորափոխադրում ժամը 16։00-16։30-ը, վերադարձը՝ 22։00-23։30-ը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: