Օգոստոսի 9-ից 10-ը Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) հայկական 9 գինեգործական ընկերությունների գինու 55 տեսակ կներկայացնի Գերմանիայի Weinsommer գինու փառատոնում:
Weinsommer կազմակերպում է Lerch Wein & Co ընկերությունը, որը հնարավորություն է տալիս տարբեր երկրների գինեգործական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրանքը գինեսերներին, գինու մասնագետներին, HoReCa հատվածի ներկայացուցիչներին եւ գինու պոտենցիալ սպառողներին՝ Հարավային Գերմանիայից, Շվեյցարիայից եւ Ավստրիայից։
Weinsommer 2019-ի հատուկ հյուրն է Հայաստանն։ Ըստ կազմակերպիչների, երկրի ընտրությունն արվել է՝ հաշվի առնելով Հայաստանի հարուստ գինեգործական պատմությունն ու ավանդույթները եւ հայկական գինիների յուրահատուկ համահոտային հատկանիշները։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: