Հուլիսի 13-ին Զաքյան փողոցում տոնախմբություն էր. քաղաքի բնակիչները եւ զբոսաշրջիկները հավաքվել էին ճաշակելու հայկական եւ միջազգային խոհանոցի ուտեստները ու համտեսելու ներկայացված խմիչքների տեսականին:
«Երեւանի Գաստրո օր» միջոցառմանը մասնակցում էր նաեւ ARARAT լեգենդար հայկական կոնյակը, որը ներկայացված էր Հայաստանի երկու խորհրդանիշները՝ ARARAT-ը եւ ծիրանը մարմնավորող իր նորարարական արտադրանքով:
ARARAT Apricot-ի վառ գունային եւ ոճային լուծումներով ձեւավորված տաղավարը միջոցառման ամենամարդաշատ վայրերից մեկն էր:
ARARAT-ի հատուկ բարի մոտ այցելուներին առաջարկվեցին ARARAT Apricot-ի հիմքով պատրաստված կոկտեյլներ, ինչպես նաեւ խմիչքը մաքուր մատուցմամբ, որը նրանք հնարավորություն ունեցան վայելելու հարմարավետ հանգստի գոտում:
«Երեւանի Գաստրո օր» միջոցառումն անց էր կացվում «ոչ պլաստիկին» կարգախոսի ներքո եւ նպատակ ուներ նպաստելու Հայաստանում պատասխանատու տուրիզմի զարգացմանը: Բնությանը պահպանմանն ուղղված եւ նրան վնաս չհասցնող միջոցառումներ անցկացնելու գաղափարախոսությունը չափազանց մոտ է ARARAT ապրանքանիշի վարած քաղաքականությանը:
Դեռ 2018-ի սկզբին Երեւանի կոնյակի գործարանը հայտարարել էր իր գործունեության ցանկացած բնագավառում, այդ թվում միջոցառումների ժամանակ, կենսաբանորեն չքայքայվող կոկտեյլային պլաստիկ ձողիկներ եւ խառնիչներ չկիրառելու որոշման մասին: «Երեւանի Գաստրո օր» նախաձեռնությունը եւս բացառություն չէր. միջոցառման ընթացքում օգտագործվել են բացառապես թղթից պատրաստված բաժակներ եւ ձողիկներ:
Տեքստը եւ լուսանկարները՝ ԱՐԱՐԱՏ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: