Երեւանյան մեղմ քամու եւ ջազի հնչյունների ուղեկցությամբ՝ հուլիսի 19-ին հայ գինեսերներն առաջին անգամ վայելել են նոր «Մալահի» գինիները:
«Մարանի» մառանից դուրս եկած կարմիր եւ սպիտակ գինիները ծնվել են գինու եւ հայկական արվեստի խաչասերմամբ:
Գինիների պիտակին Գերմանիայում բնակվող նկարիչ Արարատ Հայդեյանի «Քամելեոն» նկարն է, շշի մեջ՝ հայկական գինու նրբությունն ու ֆրանսիական գինու համարձակությունը:
Շնորհանդեսի ժամանակ «Մարանի» հիմնադիր տնօրեն Ավագ Հարությունյանը պատմել է, որ հայկական խաղողի «Մալահի» տեսակը նույն «Արենին» է, պարզապես 1947 թվականից անունը փոխել են եւ կոչել այն տարածքի անունով, որտեղ ամենից շատն է տարածված:
Ավագ Հարությունյանը (աջից)
«Սեւ Մալահին հայկական խաղողի աբորիգեն սորտ է: Այս գինու մեջ զուգահեռված են անհիշելի ժամանակներից կուտակված իմաստությամբ՝ հանդարտ «Արենին» եւ նրբությամբ ու տտիպությամբ հայտնի արգենտինյան «Մալբեկն» ու «Խնդողնին»»,- ասել է նա:
Գինու արտադրողներն ասել են, որ սպիտակ «Մալահի»-ն խմողները միաժամանակ կհայտնվեն երկու զուգահեռ ժամանակներում. «Մեկում Ոսկեհատն ու Արենին են՝ ազնվազարմ տիկնոջ չխամրող հմայքով, իսկ մյուսում Ալիգոտեն է՝ անթառամի հավերժ ջահելությամբ եւ աշնանամուտի դաշտերի չհեռացող բուրմունքով»։
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: