×

Maison Rostang ռեստորանի մառանը Լուսանկարը՝ Maison Rostang

Փարիզի Maison Rostang ռեստորանից 600 հազար եվրոյի գինի են գողացել

Փարիզի Հաղթական կամարի հարեւանությամբ գտնվող Maison Rostang ռեստորանի մառանից գողացել են առնվազն 150 շիշ կոլեկցիոն գինի:

Ռեստորանի կրած վնասը գնահատվում է 400-ից 600 հազար եվրո, հաղորդում է «Գարդիանը»:

Հուլիսի 1-ին ռեստորանի աշխատակիցները մառանի պատում հայտնաբերել են 50 սանտիմետրանոց անցք, որի միջոցով էլ կատարվել է գողությունը:

Maison Rostang ռեստորանը երկու Michelin աստղ ունի եւ հայտնի է իր հարուստ գինու մառանով, որը ներառում էր Petrus եւ Romanee-Conti գինետների արտադրանքը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին