×

Լուսանկարը՝ Koor

Հավաքագրվում են հայկական խաղողի գենետիկական ռեսուրսները

Հայաստանի խաղողի ազգային կոլեկցիոն այգում ընթանում են խաղողի երիտասարդ տերեւների եւ շիվերի նմուշառման եւ դրանց լուսանկարման աշխատանքները:


Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամից հայտնում են, որ դրանք պահպանվելու են Հայաստանի Vitis տվյալների միասնական բազայում (Armenian Vitis Database)։ 


Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

Աշխատանքի նպատակն է ուսումնասիրվել եւ հավաքագրել Հայաստանում առկա խաղողի գենետիկական ռեսուրսները՝ հայրենական խաղողի գենոֆոնդը պահպանելու համար։

Շուրջ երկու տարվա գործունեության արդյունքում Հայաստանի Vitis տվյալների միասնական բազայում ամփոփված են խաղողի գենոտիպերի թվով 167 անձնագրեր։

Հայաստանի Vitis տվյալների բազան խաղողի գենետիկական ռեսուրսների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն պարունակող առաջին գիտական կայքն է: Նախագիծը իրականացվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Գերմանիայի Դաշնության Խաղողի սելեկցիայի ինստիտուտի եւ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի համագործակցության արդյունքում:

Խաղողի նոր սորտերի հայտնաբերման եւ նկարագրման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին