Հեղինակավոր «Decanter World Wine Awards 2019»-ին հայկական գինիներն արժանացել են ոսկե, արծաթե, բրոնզե մեդալների եւ մրցանակների։
«Decanter World Wine» մրցանակը
Գինու մրցույթների մասին խոսելիս, քննադատները բաժանվում են երկու խմբի։ Առաջինը պնդում է, որ նման մրցակցությունը չի կարող սահմանել որակի չափանիշ, երկրորդ խումբն այն կարծիքին է, որ հենց նմանատիպ մրցույթների արդյունքում է բարելավվում գինու որակը։
Ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով ու «գովելի» չափանիշով գինիների որակը սահմանող 8 հայտնի մրցույթ կա աշխարհում։ Առաջինը «Նյու-Յորքի», երկրորդը՝ «Բեռլինի», երրորդը՝ «Դեկանտերի» մրցույթն է։
«Decanter World Wine»-ը, որտեղ վերջին տարիներին հայտնվում են նաեւ հայկական գինիները, անցկացվում է Լոնդոնում, 2004-ից։ Ամեն տարի մրցույթին դիմում են 47 երկրից։
Գինիների որակը դատում են վերապատրաստված «դատավոր» մասնագետները, սոմելյեներն ու սովորական մարդիկ։ Վերջնական գնահատմանը մասնակցում է 200 փորձագետ ողջ աշխարհից, գնահատականը տրվում է բրոնզե, արծաթե, ոսկե, կրկնակի ոսկե մեդալների, եւ «գովելի» դասակարգման շնորհիվ։
Լուսանկարը՝ Decanter World Wine
Հայաստանի մասնակցությունը 2012-ից 2018-ին
Հայաստանը «Decanter World Wine»-ին առաջին անգամ մասնակցել է 2012-ին, ներկայացրել միայն մեկ գինի՝ «Զորահը», արժանացել է բրոնզե մեդալի։
«Զորահը» մրցույթին ներկայացել է նաեւ 2013-ին ու նորից միայնակ, բայց դասակարգվել է որպես «գովելի»։
2014-ին, 7 հայկական գինի է մրցույթին ներկայացրել 5 ընկերություն՝ «ԱրմԱսը», «Արմավիրը», «Արմենիա Վայնը», «Տիեռաս դե Արմենիա»-ն, «Մառանը»։ Մեդալները՝ արծաթ եւ բրոնզ։
2015-ին՝ հայկական 6 գինի է հայտնվել այս հարթակում։ 4-ը ներկայացրել է «ԱրմԱս» ընկերությունը, 2-ը՝ «Արմենիա Վայնը»։ Գրանցել ենք՝ 1 արծաթ, 3 բրոնզ, երկու «գովելի» դասակարգում։
2016-ին, 5 ընկերություն՝ «Արմենիա Վայնը», «Տակառը», «ՎանԱրդին», «Ոսկենին», «Ոսկեվազը» մրցույթին ներկայացրել է 10 գինու տեսակ։ 6-ն արժանացել է բրոնզե մեդալի, մեկն՝ արծաթի, երեքը դասակարգվել է որպես «գովելի»։
Լուսանկարը՝ Decanter World Wine
2017-ին հայկական գինու 10 տեսակ է մասնակցել մրցույթին։ 5 բրոնզե մեդալակիր գինիները ներկայացրել է ՝«Արմենիա Վայնը», 2-ը՝ «Տիեռաս դե Արմենիա»-ն՝ արժանանալով մեկ արծաթի եւ մեկ բրոնզե մեդալների, 3-ը՝ «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը։
2018-ին 9 տեսակ հայկական գինի է մրցույթում փորձարկվել։ 5-ը «Արմենիա Վայն»-ին է պատկանել, 4-ը` «Ոսկեվազ»-ին։
Հայկական գինիները 2019-ին
«Decanter World Wine»-ում այս տարի ներկայացվել է հայկական գինու 17 տեսակ։ Առաջին անգամ գրանցել ենք ոսկե մեդալակիր։ Ստորեւ ներկայացնում ենք մասնակցության արդյունքը․
1․Կարաս - կարմիր «Grand Karas», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2014թ.:
2․Կարաս - կարմիր «Winemaker's Selection Reserve», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2014թ.:
3․Շուլեր - կամիր «Noa Noah of Areni», մրցանակը՝ ոսկի, հնեցումը՝ 2016թ.:
4․Շուլեր - կարմիր «Noa Reserve Noah of Areni», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2016թ.:
5․Տակառ - կարմիր «Areni», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2017թ.:
6․Տակառ - վարդագույն «Areni», մրցանակը՝ «Գովելի», հնեցումը՝ 2018թ.:
7․Տակառ - սպիտակ «Extra Brut», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2017թ.:
8․Տակառ - սպիտակ «Kangun», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2017թ.:
9․Տակառ - վարդագույն « Rosé Extra Brut», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2017թ.:
10․Թարիրի - կարմիր «Areni-Merlot-Cabernet Sauvignon», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2017թ.:
11․Թարիրի - սպիտակ «Kangun-Aligote-Chenin», մրցանակը՝ «Գովելի», հնեցումը՝ 2017թ.:
12․Վան Արդի - կարմիր «Reserve Areni», մրցանակը՝ բրոնզ, հնեցումը՝ 2016թ.:
13․Վան Արդի - կարմիր «Reserve Areni», մրցանակը՝ արծաթ, հնեցումը՝ 2016թ.:
14․ Ոսկեվազ - կարմիր «Karasi Collection Areni Noir», մրցանակը՝ «Գովելի», հնեցումը՝ 2017թ.:
15․Ոսկեվազ - կարմիր «Karasi Collection Areni Noir», մրցանակը՝ «Գովելի», հնեցումը՝ 2016թ.:
16․Ոսկեվազ - սպիտակ «Karasi Collection Voskehat», մրցանակը՝ «Գովելի», հնեցումը՝ 2016թ.:
17․Ոսկեվազ - սպիտակ «Rosali Muscat», մրցանակը՝ «Գովելի», հնեցումը՝ 2016թ.:
Լուսին Մկրտչյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: