×

Զարմիկ Հալաջյանը Լուսանկարը՝ ARARAT

Զարմիկ Հալաջյանի անսպասելի ուտեստները՝ ARARAT-ի ուղեկցությամբ

«Երեւանի գինու օրեր» փառատոնի եզրափակիչ օրվա գլխավոր իրադարձություններից մեկը հռչակավոր շեֆ-խոհարար Զարմիկ Հալաջյանի շոուն էր՝ լեգենդար ARARAT կոնյակի ուղեկցությամբ:

Լիբանանում ծնված եւ մեծացած Զարմիկ Հալաջյանն ապրում եւ աշխատում է Կատարում:

Զարմիկ Հալաջյանը Լուսանկարը՝ ARARAT


Նա մշտապես ընդգծում է իր հայկական ծագումը եւ ներկայանում է որպես հայ խոհարար: Զարմիկ Հալաջյանը խոհարարական արվեստին նվիրված 24 գրքերի հեղինակ է:

Զարմիկ Հալաջյանը Լուսանկարը՝ ARARAT


Փառատոնի ընթացքում Զարմիկ Հալաջյանը ներկայացրել է արեւելյան եւ հայկական խոհանոցի ավանդույթները:

Լուսանկարը՝ ARARAT


Նրա պատրաստած ուտեստներն առանձնանում էին վառ գույներով եւ անսպասելի համային համադրություններով:

Լուսանկարը՝ ARARAT


Մասնավորապես, փառատոնի հյուրերը համտեսեցին ձմերուկից պատրաստված տաք ուտեստ, ինչպես նաեւ խավիար, որի բաղադրիչներից մեկը ARARAT Apricot խմիչքն էր:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին