×

Մերի Սյու Միլիկենը

Հայաստան կայցելեն ամերիկացի հայտնի շեֆ-խոհարարներ

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, խոհարարական գրքերի հեղինակ, Mundo Hospitality Group-ի հիմնադիր Մերի Սյու Միլիկենը  ս.թ. հունիսի 7-13-ը կայցելի Հայաստան խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում։

Այցը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության կողմից՝  Խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում:

Մերի Սյու Միլիկենը նախ բացել է  City Café սրճարանը (Սյուզեն Ֆենիգերի հետ), որն արժանացել է քննադատների բարձր գնահատականին,  ապա Border Grill ռեստորանների ցանցը Լոս Անջելեսում եւ Լաս Վեգասում, որտեղ մատուցում են մեքսիկական խոհանոցի խորտիկներ։ Այնուհետեւ գործարկել է տարբեր ռեստորաններ, որոնց շարքում կարելի է հիշատակել Փալմ Սփրինգսում գործող BBQ Mexicana, Pacha Mamas, SOCALO եւ Alice B.  սննդի կետերն ու ռեստորանները։

Միլիկենը մասնակցել է լավագույն շեֆ-խոհարարների Top Chef Masters շոուին, 5 խոհարարական գրքի համահեղինակ է (հայտնի գրքերից են Mesa Mexicana եւ Cooking with Too Hot Tamales)։

Լենորա Մորանին


Հայաստանում նրան կմիանա Հերմոսա Բիչում գտնվող «Բարշա» ռեստորանի եւ «Բարշա Վայնզ էնդ Սպիրիթս» համտեսի սրահի համասեփականատեր եւ շեֆ-խոհարար Լենորա Մորանին։

Շեֆ-խոհարարներ Միլիկենը եւ Մորանին հայաստանյան այցի ընթացքում կցուցադրեն իրենց խոհարարական վարպետությունը մի շարք հարթակներում, կանցկացնեն վարպետության դասեր եւ աշխատարաններ երիտասարդ խոհարարների ու պարենային ոլորտի գործարարների հետ։

Ուսումնական նախաձեռնությունները կիրականացվեն՝ գործակցելով «Երեւանի գինու օրեր» փառատոնի, «Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության Երեմյան ակադեմիայի», «Հրուշակագործության արվեստի ակադեմիայի» եւ Վայոց Ձորի մարզային քոլեջի հետ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին